Հայաստանն ու Հնդկաստանն ակտիվորեն շարունակում են տակտիկական հրթիռների առուվաճառքի բանակցությունները
Հնդկաստանն ու Հայաստանն ակտիվորեն շարունակում են հնդկական «Պրալայ» (Pralay) տակտիկական՝ կարճ հեռահարությամբ, հրթիռների հնարավոր մատակարարման շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում է հնդկական IDRW պաշտպանական պորտալը։
Ըստ աղբյուրի՝ քննարկվում է «Պրալայ»-ի արտահանման տարբերակը։ Հրթիռի առավելագույն հեռահարությունը 290 կիլոմետր է։
IDRW-ն գրում է, որ Հայաստանի հետաքրքրությունը հնդկական հրթիռների նկատմամբ դիտարկվում է որպես Երևանի և Նյու Դելիի միջև պաշտպանական գործակցության ընդլայնման շարունակություն։
«Պրալայ»-ը հնդկական արտադրության ցամաքից ցամաք արձակվող տակտիկական հրթիռ է, որը նախատեսված է բարձր ճշգրտությամբ թիրախների խոցման համար։

