Առաջիկա 12 ամսում պետք է նորից քայլել սովորենք․ Գոռ Հակոբյանի որդուն Գերմանիայում վիրահատել են
Ֆելոյիս երկար սպասված վիրահատությունը տեղի ունեցավ․ ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Գոռ Հակոբյանը։
«Օգոստոսի 24-ին 5 ժամից ավել տևած վիրահատությունն անցավ ըստ բժիշկների պլանավորածի: Ոտքի ոսկորից (Fibula) հեռացվեց 20 սմ, և Աստծո կամքով պահպանվեցին կարևոր բոլոր նյարդերը, որ պատասխանատու են մարդու քայլելու համար:
Առաջիկա 9-12 ամիսներին պետք է նորից քայլել սովորենք, ու անցնենք ևս 5 քիմիաթերապիայի կուրս: Այս պահին Ֆելոն իրեն լավ է զգում»,- նշել է նա։

