«Մենք հաջողելու ենք և՛ 2017-ին, և՛ 2018-ին, և՛ բոլոր հաջորդ տարիներին». Արտակ Զաքարյան

«Լինել ավելի ուժեղ, ավելի կազմակերպված, ավելի պատասխանատու, լինել ավելի նպատակային, ավելի հետևողական և ավելի մեծ հույսով ու հավատով լցված, և այդ դեպքում մենք հաջողելու ենք և՛ 2017-ին, և՛ 2018-ին, և՛ բոլոր հաջորդ տարիներին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ խոսելով նոր տարվա ակնկալիքների մասին։

Ըստ նրա՝ նախորդ տարիներին հանրապետության նախագահի կողմից վարվող քաղաքականության արդյունքում, նրա կողմից ձևավորված քաղաքական միջավայրի և համագործակցային միջավայրի արդյունքում՝ հաջողվել է հասարակությանը, քաղաքացուն զերծ պահել շատ ու շատ անցանկալի երևույթներից, ակնհայտ մարտահրավերներից, և դա ապագայի համար տալիս է զարգացման հնարավորություններ։

«2017-ի գլխավոր նշանաբանը, իմ պատկերացմամբ, պետք է լինի՝ արագ տեմպերով տնտեսության զարգացում, արագ տեմպերով Հայաստանի տնտեսությունը դարձնել տարածաշրջանային և միջազգային տնտեսության մասնիկ՝ օգտագործելով ձեռքի տակ առկա բոլոր հնարավորություններն ու գործընթացները, որոնցում մենք գտնվում ենք»,- ասաց Ա.Զաքարյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031