Բաժիններ՝

Հակամշակութային 2016-ը՝ Հայաստանում

Ինչպես անցյալ տարեվերջին, այս տարի նույնպես 168.am-ն ամփոփում է անցնող տարվա մշակութային և հակամշակութային սեփական ուսումնասիրություններով՝ հասարակական առավել լայն հնչեղություն ստացած թոփ իրադարձությունները, որն ընթերցողներին ենք ներկայացնում՝ ըստ ժամանակագրության:

Այսպիսով, անցնող տարին ամփոփում ենք «Հակամշակութային 2016»-ի դիտարկմամբ՝ վերհիշելով մեր երկրի մշակութային կյանքում տեղ գտած բացասական իրողություններից առավել ակնհայտները:

Հունվար 2016

Մինչ անցնող տարվա հունվարին ազգը տոնում էր Նոր տարին, մշակութային նեղ շրջանակներում փորձում էին մարսել արդեն՝ նախկին, այդ պահին՝ ներկա մշակույթի նախարարի գլխավորությամբ հերթական՝ համաշխարհային մշակութային պրակտիկայում աննախադեպ իրողություն գրանցած «գործարքը»… Նկատի ունենք Օպերային թատրոնում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունները, որի արդյունքում դիրիժոր Կարեն Դուրգարյանը հեռացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից: Իրականությունն այնքան անմարսելի էր, որ ողջ հունվարը, մասամբ՝ նաև փետրվարին, ազգովի փորձում էինք հասկանալ՝ ի՞նչ կատարվեց Օպերային թատրոնում…

Կարդացեք նաև

Conductor Karen Durgaryan gave a press conference at Armenia Marriott Hotel

Փետրվար 2016

Պետք է նկատել, որ մշակութային դաշտում սկանդալներն իրար հերթ չտալով՝ փոխարինելու էին գալիս մեկը մյուսին: Այսպիսով, փետրվարին պայթեց ներմշակութային հերթական սկանդալը՝ նմանապես նախկին նախարարի կամայականությունների շարքից: Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը բոյկոտում էր՝ պահանջելով գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի հեռացումը: Դրամատիկ իրողությունների զարգացումը հասավ այնտեղ, որ մի օր Արմեն Մելիքսեթյանը բաց նամակով խնդրեց Մշակույթի նախարարին՝ ՇՏԱՊ դադարեցնել թատրոնի գործունեությունը, հետո լուծարել այն, և այլն, և այլն… Այս խմորը շատ ջուր քաշեց՝ էլ գող փիսո, էլ քաչալ շուն, ընդհուպ՝ մինչև այն աստիճան, որ մամուլում կասկածներ հնչեցին՝ Կամերային երաժշտական թատրոնի վրա թուղթ ու գիր կա արված… Սկանդալն ավարտվեց վերոհիշյալ թատրոնից գլխավոր ռեժիսորի՝ Արմեն Մելիքսեթյանի հեռացումով, որին հաջորդեցին նույն թատրոնի այլ աշխատակիցների հեռացումները:

Art Director of the State Chamber Musical Theatre Armen Meliksetyan gives a press conference at the Union of Journalists of Armenia

Մարտ 2016

Մարտին խորը վշտով տեղեկացանք՝ երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել էր հայ օպերային երգիչ (տենոր), բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985թ.), Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1982թ.) Գեղամ Գրիգորյանը։

Gexam Grigoryan - Copy

Ապրիլ 2016

2016-ի ապրիլը շատ երկար ժամանակ չի մոռացվելու՝ ղարաբաղաադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հետքերով, որ խաթարելու եկավ երկրի խաղաղ բնակիչների անդորրը՝ անկախ տարիքային, մասնագիտական և ամեն տեսակի պատկանելությունից: Քառօրյա պատերազմի օրերին կաթվածահար եղավ նաև երկրի մշակութային կյանքը, բոլոր տեսակի ռեսուրսները՝ մտավոր, ստեղծագործական և այլն, ուղղելով միայն հայրենիքի վտանգված սահմանների պաշտպանությանը:

Armenian artillery position of the self-defense army of Nagorno-Karabakh in Martakert

 Մայիս 2016

Անցնող տարվա մայիսը «պայթեց» Երևանի սրտում՝ Խաչքարերի պուրակում տեղադրված՝ քանդակագործ Գագիկ Ստեփանյանի հեղինակած Գարեգին Նժդեհ ահասարսուռ արձանի հայտնությամբ: Հեղինակը սեփական աշխատանքն այսպես ներկայացրեց. «Ես կերտել եմ Նժդեհին զինվորականի հագուստով, պատվանդանի ճարտարապետական մասի վրա էլ գրված են Նժդեհի մտքերը՝ ինչպե՞ս պետք է ապրենք, ի՞նչ է պետք մեր ազգին: Ես նրա զինվորական հագուստը երկարացրել եմ, որ ձուլվի՝ մի ամբողջական կերպար ստանալու համար»։

b49aa66280b4dab04a40bd404a8be5bd61a3b9e2

Արձանի տեղադրումից հետո, սակայն, ազգաբնակչության զգալի հատվածն ուղղակի երկընտրանքի մեջ էր՝ ո՞ւմ են կերտել իրականում՝ հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր Գարեգին Նժդեհի՞ն, թե՞ Մոսկովյան պետության արքա, Ռոմանովների դինաստիայից Համայն Ռուսիո Առաջին կայսր Պետրոս Առաջինին… Նկատենք, որ բազմահազար քաղաքացիների երկմտանքը մինչ օրս որևէ կերպ չի փարատվել…

Հունիս 2016

Հունիս ամսին Երևանում մեծ ցավով հրաժեշտ տվեցինք հայ երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1959) Օֆելյա Համբարձումյանին: Երգչուհին մահացավ հունիսի 13-ի առավոտյան՝ 91 տարեկան հասակում:

3856008

 Հուլիս 2016

Թվում էր՝ ամռային թեժ հուլիսը նույնքան թեժ մշակութային անցուդարձ էր ակնկալում, սակայն 2016-ի հուլիսի 17-ի առավոտյան ականատես եղանք Երևանում զինված պատանդառության փորձի, որ պատմության մեջ մտավ Էրեբունու ոստիկանության գումարտակի՝ ՊՊԾ գնդի գրավումով: Իրադարձություններն օրեր շարունակ լարվածության մեջ պահեցին երկրի բնականոն կյանքը՝ անդրադառնալով նաև մշակութային կյանքի վրա:

4bk87d5f66274dbcsp_800c450

Սեպտեմբեր 2016

Անցնող տարվա սեպտեմբերը հատկապես բացառիկ էր հակամշակութային միաժամանակ մի քանի իրողություններով: Նախ մենք հրաժեշտ էինք տալիս  ամենաերկարակյաց մշակույթի  հակամշակութային  նախարար Հասմիկ Պողոսյանին, միաժամանակ հայտնաբերելով, որ «մշակութային» կարող էր  լինել նաև իսկանդերը…

hasmik-poxosyan

Այս ամիս համացանցը պայթեց  նաև մեր՝ քաղաքացիներիս, պետական միջոցներից  ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսության՝ Առաջին ալիքով եթեր հեռարձակվող, 6/8-ը՝ լավագույն տասնյակի կատարմամբ երաժշտական «Ամենակարող երգիչը» նախագծի առնչությամբ՝ հայտնի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի հեռավոր Եվրոպայից հնչեցրած ահազանգից, որով նա ոտքի կանգնելու կոչ էր անում ժողովրդին՝ կասեցնելու համար երկար մտածված, լավ կազմակերպված և մեր  մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողությունը:

arm147480732550

Սեպտեմբերին երկարատև ու ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ  Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, ով  բազմաթիվ մենագրությունների,  գիտական հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակ էր։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում էին  միջնադարագիտության, մասնավորապես՝ նարեկացիագիտության բնագավառին։

Hrach Tamrazyan

Հոկտեմբեր 2016

2016-ի հոկտեմբերին կյանքից հեռացավ բազմաթիվ սիրված ֆիլմերի ռեժիսոր, մոսկվաբնակ հայ ռեժիսոր, սցենարիստ և դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987), հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի դափնեկիր (2013) Ներսես Հովհաննիսյանը: Ներսես Հովհաննիսյանի ֆիլմերից շատերն այնքան մեծ ժողովրդականություն էին վայելում, որ դրանցից շատ արտահայտություններ ժողովուրդը վերածել է թևավոր խոսքերի. «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Ձախորդ Փանոսը» (1969թ.):

nerses-hovhannisyan-634x445

Նույն ամսին 77 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց նաև գրող, հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանը: Նա բազմաթիվ վեպերի թարգմանիչ էր, իսկ Հայաստանի անկախացման առաջին օրերից ծավալել է ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն,   տևական ժամանակ եղել է նաև Ազգային ժողովի պատգամավոր:

ruben-hovsepyan

Դեկտեմբեր 2016

Տարին ամփոփում ենք մշակութասեր հասարակության տարբեր հատվածների համար ոչ միանշանակ ընկալումների արժանացած երկու իրողություններով՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում արվեստագետների հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ, նմանապես՝ «Երկրաշարժ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, որ իրարամերժ կարծիքների և քննարկումների առիթ տվեց:

20747_b

7e2146c0341541cf65cf49a6f923269f

Տեղեկացնենք, որ 168.am-ը տարվա ավարտն ամփոփել է նաև սեփական ուսումնասիրությամբ «Մշակութային 2016»-ի ընդգրկուն վերլուծությամբ, որտեղ ներկայացվել են մեր դիտարկմամբ՝ տարվա ընթացքում ձեռք բերված մշակութային ձեռքբերումներն ու հաջողությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս