Սինգապուրի փորձը նախանձելի է և ձգտման մոտիվացիա է, բայցև պետք չէ իդեալականացնել

Սինգապուրում, Մալազիայում և Ինդոնեզիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ, միջազգայնագետ, 8 տարուց ավելի Սինգապուրում բնակվող Վահագն Վարդանյանի հետ զրուցել ենք «սինգապուրյան հրաշքի», Հայաստանի համար դրա ուսանելի և ոչ կիրառելի կողմերի, քաղհասարակության ծառայության համակարգի արդյունավետության, կոռուպցիայի դեմ պայքարի մասին։

– Սինգապուրի փորձը Հայաստանում կիրառելու մասին առաջինն այստեղ խոսեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, անգամ «սինգապուրյան հրաշքի» հեղինակ Լի Կուան Յուն այցելեց Հայաստան, այժմ էլ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանից են սպասում, որ Հայաստանը կդարձնի Սինգապուր։ Ձեր կարծիքով՝ Սինգապուրի փորձից ի՞նչն է ուսանելի մեր երկրի համար։

– Իհարկե, վերջին 50 տարիների ընթացքում Սինգապուրի նվաճումները գրեթե անգերազանցելի են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրը չունի որևէ բնական պաշար կամ հանածո, և գործնականում զարգացման ամբողջ հիմքը մարդկային ռեսուրսն է։ Շատ երկրների համար, միգուցե, Սինգապուրի փորձը լավ իմաստով նախանձելի է և ձգտման մոտիվացիա է հանդիսանում, բայց միևնույն ժամանակ՝ ոչինչ պետք չէ իդեալականացնել։ Այսինքն՝ ցանկացած պետություն, ցանկացած երկիր ունեցել է որոշակի նախապայմաններ, թե ինչի հիման վրա է զարգացել, և դրանց տարբերությամբ է պայմանավորված, թե որքան արդյունավետ կարելի է հասնել հաջողության։ Իհարկե, սա չի բացառում, որ մենք պետք է ընդունենք, որ կարելի է որոշակի դրական կողմեր, թեկուզև նույնությամբ, ընդօրինակել։

Փորձելու համար հասկանալ, թե ինչը կարելի է կիրառել, նախ՝ պետք է հասկանալ, թե ի՞նչն է Սինգապուրի զարգացման այդ արագ հրաշքի հաջողության գրավականը։ Սինգապուրի անկախությունից ի վեր այնտեղ շատ հետևողական ձգտել են ոչ միայն բարձր տնտեսական աճի, այլև փորձել են կիրառել ինտեգրացված մոտեցում։ Այսինքն՝  տնտեսության, երկրի ներքին թե արտաքին քաղաքականության, սոցիալական քաղաքականության, բոլոր ոլորտներում կարողացել են գտնել այն կամուրջները, որոնք այդ ոլորտները մեկը մյուսին կապում են։ Եվ այդ միջոցով, շատ հետևողական աշխատելով, կարողացել են հասնել տնտեսական մեծ հաջողության, և այսօր, իհարկե, այնպիսի ցուցանիշների, որոնցով Սինգապուրն առանձնանում է տարածաշրջանի մյուս երկրներից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս