Իգնատի Առաքելյանի ամենամեծ ձեռքբերումը՝ նախարար դառնալը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը 2016 թ. իր ամենամեծ ձեռքբերումը համարում է նախարար դառնալը։ Ըստ նրա՝ Կապիկի տարին հաջող էր, և այդ հաջողությունը կտարածվի Աքլորի տարվա վրա ու ավելի կմեծանա։

«Դա է բերում զարգացման՝ և՛ տնտեսության, և՛ գյուղատնտեսության, և ընդհանրապես ցանկացած ընտանիքի։ Հաջորդ տարվա համար ես բոլորին մաղթում եմ խաղաղություն, որ ամենակարևորն է, և խաղաղ երկինք, առողջություն լինի ընտանիքներում, և հաջողություն ունենանք բոլորս, որ կարողանանք մեր առջև դրված խնդիրներն ու մարտահրավերները հաղթահարենք»,- ասաց Ի.Առաքելյանը։

Նա նշեց, որ ավանդաբար Ամանորը դիմավորում է իր ընտանիքի հետ, տանը։ Թե ինչքա՞ն գումար է անհրաժեշտ Նոր տարին դիմավորելու համար, Ի.Առաքելյանի կարծիքով՝ դա հարաբերական է։ Նախարարն անկեղծացավ, որ Ձմեռ պապիկից իր համար ոչինչ չի խնդրում, մյուսների համար խնդրում է այն, ինչ ինքն է մաղթում։

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս