Դատելով ելույթներից ու քայլերից՝ իշխանությունն անուղղակիորեն խոստովանում է, որ պետք չէ լուրջ ընդունել բոլոր խոստումներն ու հանձնարարականները։ Ամեն ինչ ասվում է` ընդամենն ասվելու համար
Արդյոք Հայաստանն այլևս հնարավորություն ունի՞ հրաժարվելու որևէ բանից, որը պետք է Ռուսաստանին: Պատասխանը միանշանակ է՝ ոչ: Իսկ Ռուսաստանին Հայաստանի անդամակցությունն անհրաժեշտ է: Հետևաբար՝ Հայաստանը կանդամակցի այդ կառույցին՝ Ղարաբաղի հետ կամ առանց Ղարաբաղի:
Ու մինչ Հայաստանում բոլորի ուշադրությունը սևեռված է ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցության՝ այսօր ստորագրվելիք «Ճանապարհային քարտեզի» վրա, ռուսներն իրականում մեր անդամակցության հարցը փակված համարելով՝ արդեն իսկ լծվել են ՄՄ-ի հիման վրա Եվրասիական տնտեսական միության ստեղծման աշխատանքներին:
Արձանագրենք, որ տեղի ունեցած փայլուն բեմականացման շնորհիվ` բոլորը լուծեցին իրենց խնդիրը. իշխանական մեծամասնությունը` ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը վավերացրեցին համաձայնագիրը, ընդ որում, միաձայն քվեարկությամբ, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» փրկեցին իրենց դեմքը. ճիշտ է, նրանք դեմ չքվեարկեցին վասալային և ստրկական համաձայնագրին, բայց հերոսաբար բոյկոտեցին ԱԺ նիստը:
եթե բոլոր ոչ իշխանական պատգամավորները մասնակցեին քվեարկությանը, պատկերը կլիներ 72 կողմ, 54 դեմ, ինչը գոնե ապագա սերունդներին հնարավորություն կտար պնդելու, որ Հայաստանի կապիտուլյացիայի ակտն ընդունվել է ոչ թե միաձայն, այլ լրջագույն դիմադրությամբ:
Դեկտեմբերի 23-ն, ինչպես և կանխատեսվում էր, Հայաստանի պատմության մեջ գրվելու է սև տառերով: Այդ օրը սերունդները հիշելու են՝ որպես Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության պետականությունն ու ինքնիշխանությունը հանձնելու/վաճառելու տարելից:
168.am-ի տեղեկություններով` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀԿ-ական պատգամավորների քվեարկության քարտերը վերցնելու փաստի առիթով զանգահարել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկությունը կատարվելու է ձեռքերը վեր բարձրացնելով։ ՀՀԿ-ական պատգամավորները ձեռքերը բարձրացրին, և հայտարարվեց, որ կողմ են քվեարկել 77 հոգի։
Չի բացառվում, որ դա հանդիսանում է հայկական կողմին հասցեագրված յուրօրինակ ազդանշան:
Երկու տարին դեռ չլրացած Համլետը ծնված օրից ուղիղ մեկ տարի ապրելով «դոմիկի» անտանելի պայմաններում՝ ցրտից թոքաբորբով հիվանդացել է: Մայրը՝ Անահիտը, վստահեցնում է, որ երեխային անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է` «դոմիկի» պայմանները երեխայի առողջության վրա մեծ հետք են թողել:
Ներկայիս քաղաքական համակարգի պայմաններում Ռուսաստանը տեսանելի ապագայում Հայաստանում իշխանություն ձևավորելու հարցում առանձնապես լուրջ բարդություններ չի ունենա, քանի որ ոչ իշխանական ուժերի մեծամասնությունը պատրաստ է իշխանության գալու համար Հայաստանը «Գազպրոմին» հանձնել ոչ թե 30, այլ 130 տարով:
«168 Ժամի» բացառիկ հարցազրույցը՝ «Լիդիան ինթերնեյշնլի» Գլխավոր ֆինանսական տնօրեն Ռոդերիկ Քորրիի հետ
Իսկ թե ռուսական մի ընկերությունը մյուսին ինչ գնով գազ կվաճառի, դա այլևս Հայաստանի իշխանությանը շատ քիչ պետք է հետաքրքրի. քանի որ կարող է պարզվել, որ տարածաշրջանի աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրում գազը վաճառվում է տարածաշրջանում ամենաբարձր գնով:
ՀՀԿ-ականների ներկայությունն ապահովելու համար իշխանությունը կարող է գործի դնել այն կարմիրբերետավորներին, ովքեր երեկ բռնություն կիրառելով՝ բերման ենթարկեցին այդ համաձայնագրի դեմ բողոքի ակցիա իրականացնող տասնյակ քաղաքացիական ակտիվիստներին:
Ելույթներ կան, որ հոգեբուժարանի խնդիր են, ես չեմ վախեցնում՝ չափերդ ճանաչեք, հլա ձեր ուժը նայեք, ձեր տվայտանքները նայեք: Եկել, իշխանությունից խռովում եք: Չեք ուզում, մի քվեարկեք, հլա նայեք սրանց խելքին՝ կա, թե չկա, էդ էլ հարց:
Իշխող Հանրապեպայանն ամեն կերպ փորձեց երկարացնել քվեարկությունը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ դահլիճ հրավիրեց Հանրապետականներին, սակայն ապարդյուն:
Russia Today հեռուստաալիքի տվյալներով՝ գործարարը բանտի տարածքը լքել է ուղղաթիռով և մեկնել է Սանկտ Պետերբուրգ:
Եթե ԱԺ-ն համաձայն չէ 20 տոկոս բաժնեմասի վաճառքի հետ, կարող է չվավերացնել այն: «Եթե գտնում եք, որ սխալ ենք արել՝ մի՛ վավերացրեք»,- շեշտեց նախարարը:
ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները քիչ առաջ փորձել են փակել Բաղրամյան պողոտան։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի դիմաց շարունակվում է «Որոշողը մենք ենք» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան:
Մենք տարիներով միասին աշխատել ենք որպես նախարար և նման բարդ իրավիճակներում եղել ենք: Բայց որպես պետական գործիչ, ինձ համար սկզբունք է եղել, որ մենք երբեք չենք դավաճանելու: Այն, որ հնարավոր է իրականությունը չասել՝ այո, բայց երբեք պետք չէ ստել ու չենք ստել: Եվ հիմա էլ ուզում եմ հավատալ, որ այսօր էլ դա չի արվում:
Կոմպլեմենտարիզմը մանյովրի մեծ հնարավորություն է ստեղծում. ռուսներին կարելի է ասել, որ իրենք դեմ չէին այդ պայմանագրի վավերացմանը, իսկ եվրոպական դեսպանների և պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ մատնացույց անել, որ ընդդիմադիր վարք են դրսևորել՝ կողմ չքվեարկելով ռուսական պարտադրանքին:
Եթե վաղը հայտարարվի, որ ՀՀ-ն անդամակցում է այլմոլորակայինների տնտեսական տարածքին, ապա մեր պաշտոնյաները կմոռանան Մաքսային միությունն ու կսկսեն խոսել տիեզերական անվերջությանն ինտեգրվելու օգուտների մասին։
Արևմուտքը շարունակում է աշխատել Հայաստանի իշխանության հետ, քանի որ քաղաքական դաշտում չի տեսնում այնպիսի ուժեր, ովքեր ունեն հանրային լայն աջակցություն, և որոնք իշխանությունից տարբերվող մոտեցումներ են առաջարկում: Քանի դեռ նման ուժեր չկան, արևմտյան երկրները շարունակելու են աշխատել իշխանության հետ:
Միջազգային հանրության համար այդքան էլ կարևոր չէ՝ ո՞վ է Հայրիկյանը, ի՞նչ վարկանիշ ունի հանրության շրջանում: Նրանք ընդամենն արձանագրում են, որ Հայաստանում մոտ մեկ ամիս շարունակ Մաքսային միությանն անդամակցության դեմ հանրահավաքներ են կազմակերպվում, ու դրանց մասնակցում են ընդամենը մի քանի տասնյակ քաղաքացիներ:
ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի համոզմամբ, նրանք, ովքեր պահանջ են դնում քաղաքական դաշտից դուրս մղել Հանրապետության երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, «հավասարակշռությունից դուրս մարդիկ են»:
Դեռ երեկվանից զարդարում էին նաև Ազգային Ժողովի այգին, իսկ այգու կենտրոնում՝ շատրվանների դիմաց, մեծ եղևնի էին տեղադրում:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չի մեկնաբանում Հայաստան գազի ներկրման հարցով իր և Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունների հակասությունը:
Այն, որ Արմեն Մովսիսյանի պատմածը հեքիաթ է, ապացուցելու կարիք չկա. եթե 2010թ. բանակցություններ էին վարվում, ինչպե՞ս է, որ ռուսական կողմը երկու անգամ գազի գինը թանկացրել է…
Նա նաև ավելացրել է, որ այս հարցը չպետք է դարձնել շահարկման առարկա, քանի որ այն պետք է լուծվի «Պո ումոլչանիու» ռեժիմով:
168.am-ի տեղեկություններով` դեկտեմբերի 20-ին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգի ամենագլխավոր հարցը լինելու է «ՀայՌուսգազարդ» ընկերության Հայաստանի կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը փոխանցելու հարցը: