Նիկոլն արժեքային համակարգ չունի, այս երկիրը ոչինչ է նրա համար, նա հատուկ է ավերում ամեն ինչ․ Ժաննա Ալեքսանյան

«Հայկական ժամանակում» աշխատելուց ի վեր՝ Փաշինյանի աշխատաոճում առանձնապես մեծ տարբերություն չկա։ Նա չի աճել, ուղղակի գործունեության տարածքն է մեծացրել՝ ամբողջ Հայաստանը։ Փաշինյանն ի սկզբանե մի հատկություն է ունեցել՝ մարդուն նվաստացնելը։ Թվում էր՝ մարդն առաջ է գնում, շփումներ ունենում դրսերի, մակրոնների հետ, և ավելի քաղաքակիրթ պիտի դառնար։ Ժամանակին նա հպարտանում էր, որ ընդամենը մեկ գիրք է կարդացել, այն էլ՝ արկածային, և համարում էր, որ դա իրեն բավարար է։ Այս ընթացքում մարդուն նվաստացնելու, ստորացնելու նրա հատկությունները միայն ամրապնդվել են։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Երբ մարդը մեկին ասում է՝ դու ինչո՞ւ չես մեռել, պարզ է, չէ՞, թե ինչ կա այդ մարդու ներսում։ Երևում է, որ նա հաճույք է ստանում, թե ինչքան մարդու է դիվադադար արել, քանի հոգու կյանք է հարամել։ Նա նույնիսկ կենդանիներին է նվաստացնում, երբ ցույց են տալիս նրանց քնեցնելն ու տեղափոխելը։ Ի՞նչ կոչել դա, երբ կենդանիների անպաշտպան տիրոջը ձերբակալում, տանում են, իսկ կենդանիների հետ՝ վարվում՝ ինչպես ուզում են։ Նա այդպես է իրեն հաղթանակած զգում, ինքնահաստատվում։ Փաշինյանին կառավարողներն իրեն ասել են՝ ինչ ուզում ես՝ արա»,- ասաց հասարակական գործիչը։

«Գլխավոր դատախազն ընդամենը կատարում է Նիկոլի պատվերները։ Այս մարդիկ մասնագիտական արժանապատվություն չունեն։ Պատկերացնել կարելի է, թե ինչպես է Փաշինյանը նրանց հետ խոսում փակ հանդիպումներում։ Ամեն ինչ այդ մեկ մարդն է որոշում, և զարմանալի է, որ նա այդպիսի հաջողությունների է հասել, այդքան ենթականեր ունի այս երկրում, որոնք նրան ընդունում են։

Կարդացեք նաև

Ցավոք, հիմա չկան ՀԿ-ներ, որոնք նրան դատապարտում են, ավելին՝ պալատական իրավապաշտպանները Ծառուկյանի դեմ են շարունակում խոսել, ինչ-որ ռուսական հետքից են խոսում։ Փաշինյանը չի հասկանում, որ հենց ինքն է նվաստացած։ Մենք դիտում ենք Ծառուկյանի նվաստացման կադրերը, որոնք հրապարակվում են, բայց պարզ է, որ դա Փաշինյանի սրտի ցանկությունը բավարարելու համար է։

Ավելին, դրանով Ծառուկյանի նկատմամբ հանրային համակրանքն աճեց»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի կարծիքով՝ Փաշինյանն այսպես ցնծում է, քանի որ կարողացել է վախի մթնոլորտ կայացնել․ «Այս երկիրը ոչինչ է Նիկոլ Փաշինյանի համար, այն գոյություն չունի։ Նա հատուկ է ավերում ամեն ինչ, և խոսքը միայն ֆիզիկական ավերների մասին չէ։

Ասում է՝ «Արարատցեմենտի» աշխատակիցները կազատվեն աշխատանքից, եթե բողոքի ակցիա անեն։ Դու ո՞վ ես, որ մարդկանց զրկես բողոքելու, կարծիք հայտնելու, խոսելու իրավունքից։ Մխիթարյանների առաջնորդ հոգևորականներից մեկը Նիկոլի մասին ասել է, որ նա անդարձ մեղավոր է, այսինքն՝ նրա մեղքերին թողություն չկա»:

«Փաշինյանին մարդը բացարձակապես չի հետաքրքրում, նա միայն իրենով է զբաղված։ Նրան նույնիսկ իր թիմակիցները հետաքրքիր չեն։ Ամբողջ օրն իբր ընդդիմության ընտրակաշառքների մասին են խոսում, ու առայսօր չկա գեթ մեկ դատական ակտ։ Ինչպե՞ս կարելի է նման ղեկավար ունենալ, սա պատիժ է մեզ։

Փաշինյանն արժեքային համակարգ չունի, նա ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունի, երբեք այն չի կրել իր մեջ։ Նրա համար արևմտյան արժեքներ գոյություն չունեն»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031