Երեք իրականությունների Հայաստանը

Հայաստանն ապրում է միանգամից մի քանի իրականություններում։ Մեկն իշխանության ներկայացրած իրականությունն է, որում ամեն ինչ փայլուն է, բոլոր խնդիրները լուծվում են, ու Հայաստանը գնում է դեպի պայծառ ապագա։ Մյուսն ընդդիմության կամ իրենց այդպես համարողների ներկայացրած իրականությունն է, որում ամեն ինչ մռայլ է, բոլոր խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ ամեն օրվա հետ ավելի են խորանում։

Եվ վերջապես, կա այն իրականությունը, որում ապրում է շարքային քաղաքացին, որը ոչ իշխանամետ է, ոչ ընդդիմադիր, և որի խնդիրն իր ամենօրյա իրականությունն է՝ տարբեր՝ ինչպես իշխանության, այնպես էլ՝ ընդդիմության ներկայացրած իրականություններից։ Մեծ հաշվով, սա այն խզումն է, որն առկա է Հայաստանի քաղաքացիների և քաղաքական համակարգի ներկայացուցիչների միջև՝ անկախ նրանից՝ նրանք իշխանությո՞ւն են, թե՞ ընդդիմություն։

Քաղաքական համակարգն ու քաղաքացիներն ապրում են իրարից  անջատ, այլ իրականություններում, այդ է պատճառը, որ քաղաքականությունը չի սպասարկում քաղաքացիների շահերը, և քաղաքացին քաղաքականության ու կուսակցությունների համար ոչ թե նպատակ է, այլ միջոց կամ գլխաքանակ, որն ընտրությունների օրը դառնալու է ընտրազանգված։

Տեսանյութեր

Լրահոս