Ինչու է դժգոհ Բելառուսը

«Իր մեծ ասուլիսի ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն որոշ պարզաբանումներ տվեց՝ մեղադրելով Ռուսաստանին սահմանային գոտիների միջազգային պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Սակայն, ըստ իս, Բելառուսը դժգոհ է, որ տնտեսական աջակցության ծավալը Ռուսաստանի կողմից շարունակաբար նվազում է, դա նվազում է օբյեկտիվորեն, քանի որ նավթի գներն ընկել են, դրա հետևանքով ընկել են նաև Բելառուսին տրվող էներգետիկ գրանտները, դա հարուցել է ճգնաժամ, որովհետև այսօր բելառուսական տնտեսությունը ծանր վիճակում է հայտնվել, Բելառուսը պահանջում է ծավալների վերականգնում, աջակցություն, իսկ Ռուսաստանը դրան պատրաստ չէ։ Սա է գլխավոր կոնֆլիկտն այսօր բելառուսառուսական հարաբերություններում։ Նավթի, գազի գները Բելառուսի և Ռուսաստանի միջև բանակցությունների առարկա են արդեն մեկ տարի, և այդ հարցը ոչ մի կերպ չի կարգավորվում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության քաղաքական մեկնաբան Վալերի Կարբալևիչը՝ մեկնաբանելով ռուս-բելառուսական հարաբերություններում անակնկալ կերպով ի հայտ եկած ճգնաժամը։

Նրա վստահեցմամբ՝ Բելառուսը Ռուսաստանից հավելյալ արտոնություններ է ցանկանում կորզել էներգակիրների ոլորտում, իսկ Ռուսաստանն օբյեկտիվորեն չի կարողանում բավարարել այդ պահանջները՝ գտնվելով տնտեսական ճգնաժամի փուլում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728