«Վերջնական պայմանավորվածությունները ձեռք կբերվեն 2-3 օրից». Իվետա Տոնոյան

«Ծառուկյան» դաշինքի և բազմաթիվ այլ կուսակցությունների միջև բանակցությունները շարունակվում են։ Այս մասին 168.am-ին ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Հիշեցնենք, որ այսօր նախկին ԲՀԿ-ական, «Ալյանս» կուսակցության  նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտնել էր, որ ցանկանում են միանալ «Ծառուկյան» դաշինքին։

Մենք Ի. Տոնոյանից հետաքրքրվեցինք՝ պատրա՞ստ է Գ. Ծառուկյանը համագործակցել նախկին ԲՀԿ-ականների, մասնավորապես` Տ. Ուրիխանյանի հետ։ Ի պատասխան՝ Ի. Տոնոյանն ասաց. «Չեմ ուզում կոնկրետ Տիգրան Ուրիխանյանի և նրա ղեկավարած ուժի մասով ասեմ, տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցություններն ընթանում են, այդ թվում` նաև «Ալյանս» կուսակցության հետ, երբ վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, այդ մասին համապատասխան հայտարարություն կլինի»։ Ի. Տոնոյանը նշեց, որ այդ վերջնական հայտարարությունը կլինի 2-3 օրից։

Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս