ԱՄՆ-ը մոտ 3 միլիոն դոլար է վճարել «Հավանայի համախտանիշից» տուժած հատուկ ծառայությունների աշխատակիցներին. BBC
ԱՄՆ-ը մոտ 3 միլիոն դոլար է վճարել «Հավանայի համախտանիշից» տուժած հատուկ ծառայությունների աշխատակիցներին:
Սա այս ծրագրով տրամադրված առաջին փոխհատուցումն է։
«Հավանայի համախտանիշն» առաջին անգամ գրանցվել է մոտ տասը տարի առաջ Կուբայում ԿՀՎ-ի աշխատակիցների մոտ, իսկ հետագայում նմանատիպ ախտանիշներ՝ գլխապտույտ, ականջներում աղմուկ, սրտխառնոց և գլխում ուժեղ ճնշում, սկսեցին նկատվել ամերիկացի դիվանագետների և հետախույզների մոտ նաև այլ երկրներում, այդ թվում՝ Չինաստանում։
Այս երևույթի պատճառները մինչ օրս մնում են վեճերի առարկա։


