Porsche-ն Գերմանիայում կրճատում է 4000 աշխատատեղ. Handelsblatt
Porsche-ն Գերմանիայում կրճատում է 4000 աշխատատեղ:
Կրճատումները մեծ մասամբ կվերաբերեն կառավարչական և վարչական օղակի աշխատակիցներին, արձանագրում է գերմանական Handelsblatt-ը։
Բացի այդ, ընկերությունը կուսումնասիրի Շտուտգարտի մերձակայքում գտնվող Վայսախի ինժեներական և հետազոտական կենտրոնի հզորությունները 30%-ով կրճատելու հնարավորությունը։
Porsche-ն, որի վերահսկիչ փաթեթը պատկանում է Volkswagen Group-ին, ծախսերի կտրուկ կրճատման շրջանակներում արդեն ծրագրել է մինչև 2029 թվականը կրճատել 1900 աշխատատեղ։

