Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին

Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում միջքաղաքային ավտոբուսի ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ավելի քան 30 ուղևոր վնասվածքներ են ստացել։

Տեղական APA գործակալության տվյալներով, վթարը տեղի է ունեցել Բաքու — Ղազախ մայրուղու՝ Մուղան գյուղով անցնող հատվածում։ Զաքաթալա — Բաքու երթուղով ընթացող միջքաղաքային ավտոբուսը դեռևս անհայտ պատճառներով դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել։

Տուժածներին տեղափոխել են Շիրվան և Հաջիգաբուլ քաղաքների հիվանդանոցներ։

Վթարի հանգամանքներն ու տուժածների ճշգրիտ թիվը ճշտվում են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031