ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորդանանի «Արքայազն Հասան» ամերիկյան ավիաբազային

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանի հարավին ԱՄՆ-ի հասցրած հարվածներին ի պատասխան իրականացված գործողության շրջանակում հրթիռային հարված է հասցրել Հորդանանում գտնվող «Արքայազն Հասան» ամերիկյան ավիաբազային, հայտնում է Mehr-ը։

Իրանական կողմի պնդմամբ՝ ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերը կիրառել են բալիստիկ հրթիռներ և խոցել բազայի ռազմական ենթակառուցվածքները, այդ թվում՝ հրամանատարական և վերահսկման կենտրոնը, ինչպես նաև MQ-9 Reaper անօդաչուների համար նախատեսված անգարները։

ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ հարձակումը դարձել է ԱՄՆ-ի գործողություններին տրվող «կոշտ պատասխանի» առաջին փուլը։ Թեհրանի վարկածով՝ ամերիկյան ուժերը ավելի վաղ ավիահարվածներ էին հասցրել Իրանի հարավի ափամերձ ռազմական օբյեկտներին և կապի աշտարակներին։

Իրանը շեշտել է, որ ամերիկյան գործողության պատճառը Թեհրանի՝ մի քանի նավ կանգնեցնելու փորձն էր, որոնք, ԻՀՊԿ-ի վարկածով, փորձում էին անցնել Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղով։

ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն, իբր, ճնշում է գործադրել Օմանի իշխանությունների վրա և փորձել «ստուգել արդեն ստուգվածը», որից հետո հարվածներ են հասցվել իրանական օբյեկտներին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի հետագա գործողությունները կհանգեցնեն «ավելի կոշտ պատասխան միջոցների»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031