Բաժիններ՝

Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը

Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում կյանքի է կոչել իր վաղեմի երազացնքը՝ ձայնագրման պայմանագիր կնքելով ու թողարկելով իր դեբյուտային սինգլը։

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, հոլիվուդյան դերասանի առաջին՝ «Life Is a Dream» ալբոմը հաջորդ ամիս կթողարկի Decca Classics լեյբլը։ Այն ներառում է դասական ստեղծագործություններ, որոնք նա գրել է ավելի քան վեց տասնամյակների ընթացքում։

Հոփքինսը, ով «Օսկար»-ի է արժանացել «Գառների լռությունը» (Silence of the Lambs) և «Հայրը» (The Father) ֆիլմերում կերտած դերերի համար, հայտարարություն է տարածել, որում ասվում է․«Երաժշտությունն իմ առաջին ցանկությունն էր, իմ առաջին երազանքը։ Ես ամբողջ կյանքում երաժշտություն եմ ստեղծել։ Այս ստեղծագործություններից մի քանիսն ինձ հետ են եղել տասնամյակներ շարունակ, և ես շարունակում եմ վերադառնալ դրանց։ Իմ ամբողջ կյանքը երազ է։ Decca-ի հետ պայմանագիր կնքելը կյանքի մեծագույն պատիվն է»։

Առաջին սինգլը՝ «Bracken Road», ոգեշնչված է նրա մանկության հիշողություններից։

Նրա երաժշտությունը կատարում են «Գրեմմի» մրցանակակի դափնեկիր դիրիժոր Գուստավո Դուդամելը և Լոնդոնի Ֆիլհարմոնիա նվագախումբը։

Սա Հոփքինսի համար ամբողջովին նոր փորձառություն չէ․ ինքնուս կոմպոզիտորը, որը դաշնամուր է նվագում չորս տարեկանից, նախկինում ևս ունեցել է երաժշտական ստեղծագործության թողարկում։

Հայտնի հոլանդացի ջութակահար և դիրիժոր Անդրե Ռյուն 2011 թվականին թողարկել էր ալբոմ, որի մեջ ներառված էր Հոփքինսի հեղինակած վալսը, որը նա գրել էր դեռևս 1964 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031