Բաժիններ՝

Բարաք Ռավիդ․ Օմանն առաջարկել է բացել Հորմուզի նեղուցով անցնող երկու երթուղիները

Օմանը և Իրանը պայմանավորվել են շարունակել Հորմուզի նեղուցում նավարկության հարցերի շուրջ տեխնիկական և քաղաքական խորհրդակցությունները՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Այս մասին հայտնել է Օմանի պետական լրատվական գործակալությունը։

Բանակցությունները տեղի են ունեցել Մասկատում և նվիրված են եղել Հորմուզի նեղուցում անվտանգության և նավարկության ազատության ապահովմանը «վերջին իրադարձությունների հանգամանքների և հետևանքների ֆոնին», նշվել է հայտարարության մեջ։

Axios-ի լրագրող Բարաք Ռավիդի տվյալներով՝ դիվանագիտական աղբյուրին հղումով, բանակցությունների ընթացքում Օմանն առաջարկել է ամբողջությամբ վերականգնել Հորմուզի նեղուցով անցնող երկու երթուղիներով երթևեկությունը՝ հարավայինով, որն անցնում է Օմանի տարածքային ջրերով, և հյուսիսայինով, որը ձգվում է իրանական ջրերով։ Մասկատի առաջարկի համաձայն՝ հարավային երթուղին պետք է բացվի առանց որևէ լրացուցիչ թույլտվության, ինչպես դա եղել էր մինչև վերջին հակամարտության սկիզբը։ Աղբյուրը պնդում է, որ իրանական կողմը չի կարողացել անմիջապես համաձայնեցնել այս առաջարկը և ստիպված է եղել այն ներկայացնել Թեհրանում ներքին քննարկման։

Հորմուզի նեղուցը մնում է նավթի արտահանման աշխարհի առանցքային երթուղիներից մեկը։ Իրանի շուրջ վերջին սրման ֆոնին այս շրջանում նավարկության անվտանգության հարցը հայտնվել է տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031