«Ժառանգության» առաջարկը՝ Զարուհի Փոստանջյանին
«Ժառանգություն» կուսակցությունն իրենց կուսակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանին առաջարկ է արել։ Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» որոշում է կայացել բանակցել «Ելք» դաշինքի և Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքի հետ՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով, իսկ Զ. Փոստանջյանը դեմ է ընտրություններին դաշինքով մասնակցելուն։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք Զ. Փոստանջյանին առաջարկ են արել ու ուրախ կլինեն, որ նա ընդունի այն. «Մենք ուրախ կլինենք, որ այն առաջարկը, որ կա Զարուհի Փոստանջյանի համար կուսակցության կողմից, ինքն ընդունի։ Առաջարկն այն է, որ ցուցակում առաջին կինը որևէ ձևով պետք է լինի Զարուհի Փոստանջյանը, կլինեինք մենք միայնակ մասնակցող, թե դաշինքային։ Եթե կցանկանա, մենք ուրախ կլինենք, եթե՝ ոչ, դա իր խնդիրն է»։
Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Ձեր և Զարուհի Փոստանջյանի միջև լարվածություն կա, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Որևէ լարվածություն չկա, բայց տարակարծություն կա։ Կարծում եմ՝ շատ ակնհայտ էր այդ տարակարծությունը, ես ի սկզբանե դաշինքային հարաբերությունների կողմնակից եմ եղել, և, եթե այդ դաշինքային հարաբերությունները չստացվեն, նոր գնայինք առանձին մասնակցության։ Այնպես չէ, որ ես առանձին մասնակցությունը բացառել եմ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։