«Սա առաջին քայլն է». Սերգեյ Մինասյան

«Ի տարբերություն Հայաստան-Իրան նախորդ ռազմական համագործակցության ֆորմատների՝ այստեղ մենք փաստացի տեսնում ենք ավելի ակտիվ և ավելի տեսանելի ինչ-որ գործընթաց»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի՝ Իրան կատարած պաշտոնական այցի և դրա ընթացքում ձեռք բերված որոշակի պայմանավորվածությունների մասին` նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Ես չեմ ասում, որ մենք կարող ենք խոսել շատ հեռուն գնացող և կոնկրետ ֆորմատներում ինչ-որ համագործակցության կամ ռազմաքաղաքական առումով՝ դաշինքի մասին, բայց կարծում եմ՝ այն հանգամանքը, որ Ադրբեջանն Իսրայելի հետ ակտիվացնում է ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, նաև՝ հետախուզական դաշտում համագործակցությունը, ապա դա  նկատելի  է Թեհրանի համար, և Իրանի ղեկավարության մոտեցումները կոնկրետ ռազմական համագործակցության առաջին քայլն է, թե ինչպես են Հայաստանն ու Իրանը փորձելու ադրբեջանաիսրայելական համագործակցության վրա ինչ-որ ձևով ազդել»,- ասաց քաղաքագետը

Մեր հարցին՝ այդ կոնտեքստում Ադրբեջանն ի՞նչ քայլեր կարող է անել, նա այսպես պատասխանեց. «Ադրբեջանը փորձելու է օգտագործել իր սեփական լծակները, իսլամական սոլիդարության հետ կապված լծակները, այդ թվում նաև՝ շանտաժի լծակը, որ իրենք ավելի են ակտիվացնելու Իսրայելի հետ համագործակցությունը, բայց դա քաղաքականություն է: Հասկանալի է, որ Ադրբեջանն օգտագործում է նաև ներքաղաքական քննարկումները՝ խորհրդարանի մակարդակով՝ որպես ինչ-որ մեսիջներ Թեհրանին հասցնելու միջոց: Նաև նախատեսվում է Ալիևի այցը Թեհրան. դա նույնպես կարող է օգտագործվել՝ փորձելով ինչ-որ ձևով բալանսավորել Հայաստանի հետ ակտիվացող համագործակցությունը»:

 

Տեսանյութեր

Լրահոս