«Ինչքան խոշոր դաշինքներ լինեն, այնքան պայքարը գաղափարական կլինի». Ստեփան Մարգարյան

«Դաշինքն ինքը հենց այնպես չի լինում, փաստաթուղթ ենք ձևավորել, որի շուրջ միավորվել ենք։ Մեխանիկական միություններ չեն, բոլորն ընդունում են գաղափարական հենքը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը` խոսելով նախընտրական դաշինքների գաղափարական հենքի մասին։

Թե ինչպիսի՞ ընտրապայքար է սպասվում՝ հարցին, Ս.Մարգարյանը պատասխանեց, որ ինչքան խոշոր դաշինքներ լինեն, այնքան պայքարը գաղափարական կլինի. «Առանձին մասնակիցների շատ լինելու դեպքում, քանի որ ռեյտինգային համակարգն արատավոր է, գաղափարական պայքարն արդեն շատ դժվար կլինի»։

Մարգարյանը նշեց, որ ցուցակի հարցը նախապես դիտավորյալ չի քննարկվել դաշինքում, քանի որ դա ի սկզբանե խնդիրներ կհարուցեր, իսկ հետագայում հնարավորություն կստեղծեն և խնդիրները կհաղթահարեն։

Տեսանյութեր

Լրահոս