
«Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ինչո՞ւ ոչ». Վարդան Արամյանը չի զլանա գյուղերում քարոզել

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընտրական գործընթաներին իր մասնակցության մասին տեղեկություն չունի, սպասում է ՀՀԿ որոշմանը: Այս մասին Վ.Արամյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին և երբվանի՞ց է արձակուրդ վերցնելու:
«Դեռևս համապատասխան որոշում չի կայացվել ՀՀԿ գրասենյակից»,- ասաց նա` նշելով, որ արձակուրդի հարցն էլ պարզ չէ:
ՀՀԿ-ական նախարարի խոսքով` անհրաժեշտության դեպքում ինքը չի զլանա և կայցելի գյուղեր, քաղաքներ` քարոզելու ՀՀԿ օգտին. «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ինչո՞ւ ոչ: Մի բան պետք է հաշվի առնել, որ նախարարի ժամանակը սահմանափակված է, ես օրական աշխատում եմ 12 ժամ, եթե մասնակցեմ քարոզին, նախարարության խնդիրներով զբաղվելու շատ ավելի քիչ ժամանակ է մնալու: Բայց եթե որոշեն, մենք մեր թիմով կլծվենք դրան»: