Մեր տնտեսությունը վերլուծող փորձագետների ճնշող մեծամասնությունը բացարձակապես տեղյակ չէ ռուսական տնտեսական ու հատկապես մաքսային օրենսդության մանրամասաներին: Հետևաբար, արված սակավաթիվ վերլուծությունները, որպես կանոն, տեսական են:
Վերադարձողները մարդիկ էին, որոնք ընդհանուրի մեջ էին տեսնում իրենց հաջողությունը: Դա առաջին որակն է` հասկանալու` տվյալ մարդն ունի պետական մտածելակերպ: Պատկերացրեք` 2-րդ հանրապետությունը տասնամյակների ընթացքում հավաքեց, կուտակեց մարդկանց, ու նրանք 10 տարում արտագաղթեցին: Նրանք, ովքեր իշխեցին հանրային սեփականությանը, տեր դարձան:
Ինքնասպանության վիճակագրությունը մեր երկրում սկսեց հրապարակվել 1995-ից: Ամեն տարի ինքնասպանության տվյալները սպանությունների քանակական ցուցանիշի հետ տեղ էին գտնում երկրի սոցիալ-տնտեսական վիճակն արձանագրող տեղեկագրքերում:
Հերոսի առասպելաբանական արկածի ուղին սովորաբար ամենայն անցման ծեսի ձևակերպման ընդլայնումն է` մեկուսացում-շնորհառություն-վերադարձ, ինչը կարելի է համարել մոնոառասպելի կենտրոնական բլոկը:
Մաքսային միության անդամակցությունը մեր ֆիզիկական անվտանգությամբ պայմանավորելը նոր բարոյական հարված է հայերի համար: Նախ` որպես ՀՀ քաղաքացի, պերմանենտ ականատես ենք լինում մեր պետության ինքնիշխանության կորստին:
Ամենամեծ հարստությունը մարդիկ են, ողջ մարդիկ, որոնք միայն ու միայն ողջ վիճակում կարող են տեր կանգնել թե՛ նյութական, թե՛ հոգևոր ժառանգությանը:
Լոկալ, փոքրիկ օգնությունները եղանակ չեն ստեղծում: Սա այն դեպքն էր, երբ Հայաստանը` որպես ինքն իրեն ու իր բարեկամ երկրներին հարգող պետություն, պետք է դիմեր ոչ միայն Սիրիայի մեր հայրենակիցներին, այլև Սիրիայի արաբ բնակչությանը:
Ցլի զոհաբերությունը պիտի խորհրդանշեր արքայի ինքնազոհողական ենթարկումն իր պարտքին: Իսկ ցլի յուրացումը, ընդհակառակը, ներկայացնում էր ձգտումն առ եսակենտրոն ինքնամեծարումը:
Վերջին տասնամյակների կայուն ավանդության համաձայն, սեպտեմբերի 1-ը հայտարարվում է «Գիտելիքի օր»: Կարծեմ` ՀՀ գիտության ու կրթության նախարարության կողմից: Ամեն տարի երկրի մեծ ու համարյա առաջին կարգի չինովնիկները դպրոց ու բուհ են հաճախում: Հաճախում ու բաց դասեր են անցկացնում սովորողների համար: Այս տարի վիճակը փոքր-ինչ այլ է:
Օգոստոսին Կառլովի Վարի առողջարանային քաղաքում մի քանի օր անցկացնելու հնարավորություն ունեցա և, թերևս, դա ստիպեց ուշադիր ընթերցել «Ջերմուկն ու Կառլովի Վարին կհամագործակցեն» վերտառությամբ պաշտոնական հաղորդագրությունը:
Մակրոտնտեսական ցուցանիշներն ամփոփելիս մեր վիճակագիրներն անհնարինության աստիճանի բարդ խնդրի առջև են հայտնվել:
Ճշմարտությունները, որ կան կրոնական ուսմունքներում, միևնույն է, այնքան են աղավաղված ու շրջված,- գրում է Ֆրեյդը,- որ բազում մարդիկ չեն կարողանում դրանցում ճշմարտություն ճանաչել:
Թվում էր` Մարտի 1-ը պետք է վերջնականապես փոխեր պայքարի թիրախը և ձևը: Սակայն ամեն անգամ գիտակցաբար կրկնել ենք նույն սխալները, քանի որ գիտեինք մի բան` չպայքարելն ավելի անպատիվ էր, քան պայքարելը:
Անկախ հավատացյալ լինելու կամ չլինելու փաստից, հայ մարդն անտարբեր չէ Հայ Առաքելական Ս. Եկեղեցուն առնչվող խնդիրների հանդեպ: Մեր եկեղեցին մարդկության պատմության հնագույն հասարակական կառույցներից է:
Այն, որ այսօր մենք առավելապես նմանատիպ լրատվություն ենք ստանում, դա մամուլի մեղքը չէ, մամուլի մեղքը թերևս միայն մատուցման ձևերի ընտրության մեջ է: Մամուլի մեջ արձանագրվողը ընդամենը հետևանք է, այլ ոչ երբեք պատճառ, ուստի երևի թե չարժե շտապել մամուլը մեղադրել գաղջ մթոլորտի ստեղծման մեջ:
Փողոց դուրս եկած երիտասարնդներն, իրենց միջոցներով անվճար երթուղայիններ վարձած մարդիկ, իրենց ավտոմեքենաներով ուղևորներին տեղափոխող մեր համաքաղաքացիներն այլևս երկխոսության այլ մակարդակ են պահանջում:
Ամենամեծ ցանկության դեպքում չի կարելի ասել, որ ԱԱԾ Քննչական վարչության տարածած հայտարարությունն անսպասելի էր: Այն, որ դա զուտ քաղաքական հիմք ունեցող քրեական հետապնդում էր` հասկանալի էր բոլորին:
Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն: Այս հարցի պատասխանը գտնելն այնքան էլ դյուրին չէ: Քաղաքական ուժերը, քաղաքագետները տարբեր, որպես կանոն` իրարամերժ հիմնավորումներ են ներկայացնում` հօգուտ այս կամ մյուս միությանն անդամակցելու:
ՌԴ-ում միշտ էլ արհամարհանքով են վերաբերվել ներգաղթող աշխատուժին: Հատկապես Մոսկվայում: 1990-ականների անկումից հետո, երբ Ռուսաստանի տնտեսությունն աշխուժացավ, ներգաղթող էժան աշխատուժը հրապուրիչ էր:
«Կարող եք շնորհավորել. դպրոցում աշխատանքս ստացվում է. տնօրենը հավանել է իմ փորձնական փուլն ու ասել, որ սեպտեմբերից կաշխատեմ: Ու լավ է` ընդամենը 3000 դոլար պետք է տամ` որպես աշխատանքի անցնելու շնորհակալություն: Կենտրոնի դպրոցներում «շնորհակալությունն» ավելի թանկ է` մոտ 5000 դոլար»:
Հուլիսի 12-ից սկսած Հյուսիսային պողոտա-Թումանյան խաչմերուկում անց է կացվում ստորագրահավաք` Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ուղղված պահանջով:
Ես կարող եմ դաշնակահարներին կիսել երկու բանակի` մարդիկ, ովքեր փայլուն տիրապետում են գործիքին, մյուս բանակը, որն ավելի մոտ է արվեստին, ուղղակի երաժիշտն է, ով առաջին հերթին մատուցում է ոչ թե գործիքը, այլ երաժշտությունը: Կան օրինակներ, երբ փայլուն չտիրապետելով գործիքին, կարելի է հուզել ունկնդրին:
Իշխանությունները ժամանակ առ ժամանակ խոսում էին կենսաթոշակների ու նպաստների ցուցակների ճշգրտման ու բեռնաթափման մասին: Խոսում էին համակարգի կատարելագործման մասին, նոր օրենք ընդունում: Բայց այդ ամենը չէր խանգարում թոշակները ճիշտ ժամանակին վճարել:
Ինչպես նշել է դեռևս Ֆ.Կորնֆորդը, դասական եվրոպական փիլիսոփայությունը կառուցվել է հույների համոզման վրա այն բանում, որ զուգորդումները մտքում վերարտադրում են կապերն իրաց մեջ, իսկ լեզվի քերականական կառուցվածքն արտացոլում է աշխարհի կառուցվածքը:
Իրականում` Սահմանադրությունը` ինչպես Աստվածաշունչը, տարբեր ինտերպրետացիաներ ունի: Եթե «ժողովուրդ» ոչինչ չասող բառը փոխարինենք «նախագահ»-ով, ամեն ինչ կընկնի իր տեղը` «Մեր երկրում իշխանությունը պատկանում է նախագահին»:
Ավարտվեց: Ափսոս: ՀՀ նախագահը միջամտեց, ու իշխանության թևերը դադարեցին իրար մասին կոմպրոմատ հրապարակելու գործընթացը: Նախագահի միջամտությունը կոշտ էր: Հրահանգները` խիստ ու միանշանակ:
Շենունի վարքը թվում է նույնքան խելագար, ինչպես և նրա ուսուցչի անհայտ զրույցները, որոնք նա բարեհաջող իր հետ գերեզման տարավ: «Խելագարությունը» որպես ցուցադրական քամահրանք` սթափ բանականության նկատմամբ Չժուան-ցզիի գրելաեղանակի բնութագրական հատկանիշներից մեկն է:
Մեր երկրում վերահսկողություն իրականացնող և ոչ մի կառույց հասարակության վստահությունը չի վայելում: Ավելի շուտ` հակառակը: Պատճառն այն է, որ վերահսկողական գործառույթով օժտված մարմիններից և ոչ մեկն ինքնուրույն գործել ոչ միայն չի կարող, այլև չի էլ ցանկանում:
«Եթե կրկնվի Սպիտակի երկրաշարժի ուժգնության ցնցում, մայրաքաղաքի շենքերի 80 տոկոսը կփլվի: Կզոհվի առնվազն 300.000 մարդ»: Սա ոչ թե զգացմունքային ենթադրություն է, այլ մասնագիտական եզրակացություն` հիմնված կոնկրետ հաշվարկների վրա:
Արարատի մարզի հայտնի Մխչյան գյուղին 70 հազար լիտր վառելիք էր հատկացվել: Այդ խմբաքանակի մոտ 70 տոկոսը ստացել էր նույնքան հայտնի Աբրահամյան ընտանիքը: Բարդ չէ ենթադրել, որ սա եզակի օրինակ չէ: Գյուղացիներին աջակցելու անվան տակ մեր բյուջետային փողերը մեր իսկ կառավարությունը փաստորեն հատկացնում է մեծահարուստներին: