Ստիպված ենք ֆեյսբուքում շարունակել ինքնագործունեությունը՝ տարածել Բեզրուկովի, Քարդաշյանի ու Շաերիին Սարգսյանի լուսանկարները, պնդել, որ Քեսաբ ուղարկվելիք ջոկատում չմոռանան մեր անունները և, ամեն դեպքում, save Kessab:
Կատեգորիկությունը վաղուց արդեն ֆեյսբուքում բնակություն է հաստատել, իրենց պնդումներում անհողդողդ օգտատերերն արդեն գործնական քայլերի են դիմում. զվարճալի են նրանք, որոնք սեփական տեսակետները, հատկապես աշխարհաքաղաքական՝ Ռուսաստան-Հայաստան-Միացյալ Նահանգներ-Եվրոպա և, մոռացա, Չինաստան, թեմաներով, առանց բարդույթավորվելու, ներկայացնում են:
Արդեն մի քանի ամիս է՝ անհնար է հետևել մեր քաղաքական մեծ ու պուճուր գործիչների խոսքին: Նրանց ելույթներն ուղիղ խոսքով տարածող բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները պարտավոր են սպառողին զգուշացնել, որ դրանք ունեն տարիքային սահմանափակում՝ (18+ նշանով)…
– Սփյուռքն իրեն համարում է կթու կով, հարմարվել է այդ վիճակին: Համաձայն են գումար տալ հայրենիքին՝ փոխարենը նախագահից կոչումներ ու շքանշաններ ստանալ, լուսանկարվել նախագահի, նախարարի և այլոց հետ: Այդ ամեն պարգևները, աննշան բացառությամբ, զիբիլ են, հավատացեք:
Վերջապես պարզվեց, թե ինչ են մտադիր անել մեր կառավարության հետ խորհրդարանական հանրահայտ չորս ուժերը: Մինչդեռ մինչև երեկ պարզ չէր: Խորհրդարանական խմբակցությունները, չգիտես ինչու, ամիսներ շարունակ հասարակությունից թաքցնում էին իրենց ծրագրերը:
Քաղաքական չորս ուժերի կողմից «Դեմ եմ» շարժման ակտիվիստների առաջ դրած պայմանը, թե մարտի 22-ի հանրահավաքին չպետք է ելույթ ունենան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սէֆիլյանը՝ «Նախախորհրդարանից», տարակուսանք է առաջացնում:
Այն, ինչ անում են մեր ղեկավարները՝ տոնական օրերին կամ նախընտրական շրջանում ավտոշարասյուներով գալիս-անցնում են: Ընդ որում, թերևս, ավտոմեքենաների անվադողերը խնայելու նպատակով՝ անցնում են միայն բարեկարգ փողոցներով:
Վերջին տարիներին մեր մամուլում պարբերաբար տեղեկատվություն է հրապարակվում նախկին ու ներկա պաշտոնատար անձանց վաշխառուական գործունեության մասին: Դրանցից մեկը նույնիսկ մամուլում ստացել է «ՀՀ բարձրաստիճան ոստիկանների վաշխառուական գործունեություն» անունը:
Որպես օգտատեր՝ նկատել եմ սխալներ, որոնք, այսպես ասած, ունիվերսալ են՝ կրթական և տարիքային սահմանափակում չունեն:
Հայաստանում հուսահատությունը շարժիչ ուժ է. հուսահատությունից կորանում ենք, ընկճվում, խեղճանում, նվաստանում, ինքնահրկիզվում: Դա էլ կարելի է հասկանալ. ինքնահրկիզվելու, ինքնասպանության փորձից հետո ապրելու հավանականությունն ավելի մեծ է, քան Սուրեն Խաչատրյանի դեմ դուրս գալուց հետո:
Ռուսական այս անհանդուրժողական «պարզամիտ» տնտեսական քաղաքականությունը բարդագույն իրավիճակ ձևավորեց Ուկրաինայում: Բայց պարզվեց, որ այդ երկրի շուրջ ձևավորված իրավիճակը համաշխարհային քաղաքական ճգնաժամի պատճառ դարձավ: Ճգնաժամ, որի լուծման սպասումը մեր համար թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով ամենահետաքրքիրն է: Ա՛յ այսպես, համաշխարհային տնտեսությունից լիովին կտրված մեր տնտեսության համար կարևորվում են համաշխարհային գործընթացները:
Մարտի 1-ի հանրահավաքին տեղի ունեցավ այն, ինչ նախապես հայտնի էր. այն է` ոչինչ տեղի չունեցավ: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից» արտահայտությունը համալրեց սրախոսությունների նոր շարքը:
Այնպես է ստացվում, որ որքան շատ են որևէ իրադարձության վկաները, ականատեսները, այնքան դժվար կամ, ավելի ստույգ, գրեթե անհնար է պարզել՝ ինչ է տեղի ունեցել իրականում:
Դատելով ամեն ինչից` ՌԴ իշխանությունները Հայաստանին, Ուկրաինային ու էլի մի քանի երկրի հակառակվել չհաջորդող տոնով «հրավիրում» են Մաքսային միություն: Երկրներին հրավիրում են, բայց ամեն կերպ բարդացնում են այդ երկրների բնակչության մուտքը Ռուսաստան:
Մարտի 1-ից անցել է վեց տարի: Հիշում եմ արյունոտ այդ իրադարձությունների բոլոր հերթական տարելիցները: Հավաքվում ենք. ելույթներ, ծաղիկներ, մոմեր: Սակայն Մարտի 1-ի դեպքերն այսօր էլ ունեն նույն հարցականները, ինչ վեց տարի առաջ: Ոչ մի մարդասպան դատարանի առաջ չի կանգնել:
Ընդդիմադիր քաղաքական ուժերը միշտ իրար հետ վիճում են չսպանված արջի մորթին բաժանելու համար: Բայց նրանցից ոչ մեկը չի պատրաստվում գնալ արջաորսի: Արջին սպանելու պատիվը լիբերալ էլիտան թողել է «բռի մասսային»:
Ռուսաստանը` չգիտեմ, բայց Պուտինն Ուկրաինային չի ների: Չի ների` անկախ դեպքերի ընթացքից: Հանաք բան չէր: Մարդը որոշել էր աշխարհի ու սեփական ժողովրդի համար տոն կազմակերպել` ձմեռային օլիմպիադայի տեսքով:
Տիզբոնում քրիստոնեությունն առերես ուրացած նախարարները Հայաստան վերադառնալուց հետո պարսիկների դեմ ապստամբություն չէին ծրագրել…
Ջորջ Օրուելի անտիուտոպիայում` «1984»-ում, Ճշմարտության նախարարությունն ամեն օր, ամեն ժամ, ըստ անհրաժեշտության` վերափոխում, վերաձևում էր պատմությունը:
Չգիտեմ` ի՞նչ զինվորական ուղի է անցել իրեն ուսուցիչ համարող մայորը: Փոխարենը` կարող եմ պնդել, որ դպրոցը նրա տեղը չէ: Պարոնն իր բողոքը Ոստիկանությունից ետ է վերցրել: Ու հայտարարում է` «Որպես ուսուցիչ, զինվորական` էդ խլուրդի հետ հավես չունեմ»: Հայտարարում է ու ավելացնում. «Նման ճիճուները պիտի Հայաստանում չապրեն»:
Եթե իշխանությունները շահագրգռված են բացառապես իրենց քաղաքացիների ապահով ծերությունը կազմակերպելու խնդրով, կարող էին այլ տարբերակ մտածել: Օրինակ` յուրաքանչյուր քաղաքացու պարտադրել ամեն ամիս իր աշխատավարձի առնվազն հինգ տոկոսը` որպես ավանդ, դնել քաղաքացու նախընտրած բանկում:
Երկիրը պահելու հարցում հայ կանայք բանակի պես հուսալի ու ամուր են: Այդ համբերատարությունը երբեմն ի վնաս մեզ է: Թեև մեր համբերատարությամբ երբեմն տղամարդկանց սովորեցնում ենք անկյալության: Ֆրանսուհին, օրինակ, անվերջ չի կարող համբերել: Նրանք սովոր են, որ իրենց տղամարդիկ պիտի հոգան այս ու այս հարցերը:
Անցած ամռան վերջից քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման սպասումը պարբերաբար դառնում է սոցիալական առաջնային խնդիր: Բոլորը սպասում էին հունվարի 1-ին: Չթանկացավ: Հետո քաղաքապետարանում քննարկումներ սկսվեցին ու ավարտվեցին: Ավարտվեցին անհասկանալի հեռանկարով:
Հայաստանում ընտանիքի գաղափարի հիմքում հաճախ գոյատևման խնդիրն է, այլ ոչ թե ինքնուրույն մարդկանց կամավոր համակեցությունը` կամավոր փոխօգնության հիմունքներով: Հակառակ դեպքում` Հայաստանում ծերանալն այսքան տագնապներ չէր առաջացնի:
Յուրաքանչյուր դիվանագիտության առաքելությունն է` ամեն գնով, ԱՄԵՆ ԳՆՈՎ, աշխատել երկիրդ բարեկամներով շրջապատելու ուղղությամբ: Մեր շուրջը բոլորը թշնամիներ են: Թշնամիներ են անգամ մեր ներսում: Եվ այսօր այնքան ավելորդ է թվում հետաքրքրասիրությունը` ինչո՞ւ է Մամիկոն պապի ձեռքը գիպսի մեջ:
Պաշտոնական վիճակագրությունն ամեն տարի ինչ-որ աճ արձանագրում է: Աճ, որ ոչ ոք չի զգում իր կենցաղում: Հետևաբար` բոլորը կասկածում են այդ հրապարակումներին: Բայց նույն պաշտոնական վիճակագրությունն ինքն է այդ կասկածները ծնում:
Սխալ է, առհասարակ, Շեքսպիրի ողբերգություններում պարզ տրամաբանություն որոնելը և, այդպիսին չգտնելով` նրան քննադատելը: Չէ՞ որ կյանքում էլ ողբերգությունները տեղի են ունենում` հակառակ առողջ տրամաբանության:
Հայերիս համար որբության թեման առանձնահատուկ է` մեր ժողովրդի գոյության ընթացքում անվերջ պատերազմները, Ցեղասպանությունը, 88-ի երկրաշարժը, սոցիալական տգետ քաղաքականությունը ստիպել են բոլոր դարերում ունենալ որբերին խնամող հաստատություններ:
Մեր կառավարությունը չարաշահումներին ու վատնումներին վերջ տալու ազնիվ նպատակով քաջաբար վերացրեց գործազրկության նպաստը: Հիմա կարծես հերթն արդեն հասել է հղիության նպաստներին: Նույն՝ կոռուպցիայի ու վատնումների դեմ պայքարի շրջանակում: Սա ինչո՞վ թամաշա չէ: Թերևս, միայն իր ողբերգականությամբ:
«Դեմ եմ» շարժումն ինքնին «ներկայացուցչական» է, ճիշտ է, սակայն չկա գործողությունների հուսահատ ծրագիր` զբաղեցնել Ազատության հրապարակը, համազգային դասադուլի, գործադուլի կոչեր անել, և այլն: Թեև դրա համար անհամեմատ լուրջ պատճառ էր Գազային պայմանագիրը: