Բաժիններ՝

Սև-սպիտակ խճանկար

Մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրենք, որը թույլ կտա միասեռականներին երեխա որդեգրել: Այս օրենքը «սրբագրում» է Բնության օրենքը: Դեռևս դպրոցական դասագրքերում է սևով սպիտակին գրված, թե ինչպես են ծնվում երեխաները. և ոչ մի խոսք` նույնասեռ կապից երեխա ունենալու հնարավորության մասին: Եվ դա` անգամ այն դեպքում, եթե կողմերը չափազանց ջանան: Սակայն այլ են Բնության, այլ են մարդկանց օրենքները. հիմա Ֆրանսիայում նույն սեռի ամուսինները սպասում են, որ օրենսդրական փոքրիկ այդ խոչընդոտը վերացվի. օրենքը վավերացնի երկրի նախագահը: Ֆրանսուա Օլանդը, ինչպես հայտնի է, ևս կողմ է, որ նույն սեռի ամուսինները զավակ որդեգրեն:

Նման դեպքում «նրանք շատ են սիրում երեխաներ» արտահայտությունը հնչում է ոչ այնպես, ինչպես «Դետոչկինը շատ էր սիրում երեխաներին»: Չափահաս մարդիկ իրենք իրավունք ունեն սեփական պատկերացումներով կազմակերպել իրենց կյանքը, սակայն որդեգրել փոքրիկների՞գ Օրենքի կողմնակիցները պնդում են, թե արվամոլ ամուսինների զավակներն ամենևին վտանգված չեն, քանի որ արվամոլությունը բնածին հիվանդություն է և ոչ թե` ձեռքբերովի արատ: Այդ հարցին միայն մասնագետները կարող են պատասխանել: Սակայն հետաքրքիր է, գիտի՞ Ֆրանսուա Օլանդը, թե ինչո՞ւ են հատկապես նման հակում դրսևորում բալետում պարող տղամարդիկ, ազատազրկվածներըգ

***
«70-ամյա Մելքումյանը սեռական բռնության է ենթարկել երեխային Երևան քաղաքում»: «48-ամյա Ա. Թորոսյանը Կոտայքի մարզում բռնության է ենթարկել անչափահաս աղջկա»: «Լոռիում 38-ամյա Ա. Մելիքսեթյանն իր տանը սեռական հարաբերություն է ունեցել անչափահասի հետ»: «Սյունիքի Հարթաշեն համայնքի գյուղապետ Ա. Ղուկասյանը անչափահասի հետ սեռական հարաբերություն է ունեցել»գ

***
Ոստիկանության տվյալներով` նախորդ տարի գրանցվել է մանկական հանցագործությունների 383 դեպք: 2013 թ. մարտի 13-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը ներկայացրեց տվյալներ: Ըստ այդմ՝ Հայաստանում 82 ձերբակալված անչափահասների 21 տոկոսն իրազեկված չի եղել ձերբակալման պատճառների մասին, 42 տոկոսն առանց կարդալու է ստորագրել ձերբակալության արձանագրությունը, 31 տոկոսը խոստովանել է, որ իրեն երբեք չեն իրազեկել իր իրավունքների մասին, իսկ հարցաքննությունների մեծ մասն անց է կացվել առանց փաստաբանի ներկայության:

***
Պաշտոնական վիճակագրությամբ` անցած տարի 45 անչափահաս ինքնասպանության փորձ է կատարել, որոնցից 9-ն ավարտվել է մահվան ելքով:
Ըստ Ոստիկանության տեղեկատվության` 2012թ. հաշվառված է պաշտոնապես 16 մուրացիկ և թափառաշրջիկ երեխա:
«Երևանի բնակչուհի Դիանա Կարապետյանի վեց երեխաներից երկուսը տառապում են աչքի չարորակ ուռուցքով: Երեխաների փրկության համար անհրաժեշտ է 7000 եվրո` բուժումն արտասահմանում կազմակերպելու համար»:
«Անուշավան գյուղի 6-ամյա բնակիչ Անդրանիկը մանկապարտեզ չի հաճախում, քանի որ վարձը թանկ է»: Մինչ իր հասակակիցները մանկապարտեզում են լինում, նա հողով խաղում է: Նա ընտանիքի չորս երեխաներից կրտսերն է: («168 ժամ», ապրիլի 18):
«Յոթ տարեկան Սահակը, ով միանգամայն առողջ երեխա էր, ՀՀ ոստիկանության կողմից իրենց տանն իրականացված խուզարկությունից հետո դադարել է խոսել: Հետագայում, մասնագետների երկարատև աշխատանքի արդյունքում` սկսել է խոսել, սակայն կակազելով»: («168 Ժամ», մարտի 26):

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասից 4-ամյա Սարգիսը տատիկի հետ ձմռանը սարերից, աղբանոցներից, փողոցներից հավաքում է այն ամենն, ինչ հնարավոր է այրել ու տաքանալ` պլաստմասսայե շշեր, փայտ: Ամառը` կանաչեղեն, քանի որ դրանով են սնվում: («168 Ժամ», մարտի 30»):
Հայաստանի մանկատներում այսօր կա ավելի քան 1115 երեխա:

***
«Աբովյանի մանկատանը մայրը խեղդամահ է արել նորածին որդուն»:
«Վանաձորի բնակչուհի Ն. Ժ.-ն «իր առանձնատանը կից խոհանոցում միայնակ ծննդաբերել է իգական սեռի երեխա: Ծննդաբերելուց հետո նրան փաթաթել է բաճկոնի և պոլիէթիլային տոպրակի մեջ և խեղդամահ արել»:

***
Օրինակների, պաշտոնական թվերի մոզաիկայից ստացվում է չափազանց անուրախ պատկեր: Սակայն ավելի սարսափելի է, որ այս չոր, մեխանիկական թվարկումների ետևում հորինված պատմություններ չեն: Կոնկրետ մարդիկ են, էմոցիաներ են, արցունքներ:
Այսօր Հունիսի 1-ն է: Պաշտպանենք երեխաներին մեզնից:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս