Ճարտարագիտական համալսարանի ղեկավարությունն առաջնորդվել է փոխըմբռնման սկզբունքով, և առաջին կուրսեցիների վարձավճարների գանձումը, զեղչումը, ինչպես նաև` ընդունված դիմորդների հրամանագրումը միշտ կատարվել և կատարվում է` հաշվի առնելով սոցիալական խոցելի խմբերի առանձնահատկությունները և վճարունակությունը:
Այդ որոշման մասին ես իմանում եմ լրատվամիջոցներից, և ես հուսով եմ, որ այդ տեղեկատվությունը պարզապես թյուրիմացություն է: Եթե կհաստատվի, որ իրոք այդպիսի անհեթեթ և իրավաբանության հետ ոչ մի կապ չունեցող որոշում է կայացվել, ապա, իհարկե, ես դա կբողաքարկեմ, և իհարկե շատ լուրջ հնչեղություն կտանք…
2011-ին իր պաշտպանյալ Կարեն Անանյանը, իմանալով, որ երրորդ անգամ հայր է դառնալու, որոշել է որսի գնալ…
«Կարող եմ ասել, որ հիմա վիճակը բավականին ծանր է, ավելի ծանր, քան անմիջապես վիրահատությունից հետո: Սոմատիկ հիվանդություն, գլխուղեղի արյան շրջանառության խանգարում, որը հիմա ավելի է ծանրացնում վիճակը»,- ասաց վիրաբույժը:
ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դեռևս գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրա վիճակը բժիշկները գնահատում են նորմալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը:
Ես այսօրվա դրությամբ չունեմ որևէ երաշխիք, որ դուրս գալով տնից, քայլելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կամ այլ քաղաքի կամ բնակավայրերի փողոցներով՝ ինձ որևէ ոստիկան որևէ ձևով չի մոտենա, չի իրականացնի որևէ բռնարարք և դրանից հետո չեն հայտարարի, որ ես եմ իրականացրել իրենց նկատմամբ բռնարարք:
Նախկինում չդատապարտված կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Կ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012-ի հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 02:00-ի սահմաններում Տավուշի մարզի Հաղարծին գյուղի հարակից անտառամասում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, անչափահաս Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ և դրանով վերջինիս սպանելու` բռնություն գործադրելու սպառնալիքով, նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն:
Այս տարի Հայաստանի հինգ համալսարաններ բարձրացրել են ուսման վարձավճարները: Չնայած համալսարանների ռեկտորները տարբեր պատճառաբանություններ ներկայացրեցին վարձավճարների բարձրացման վերաբերյալ, մի խումբ ակտիվիստներ սկսեցին բողոքի ակցիաներ անցկացնել` պահանջելով չեղյալ համարել վարձավճարների բարձրացման մասին որոշումը:
«Հիվանդը բերվել է շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում։ Որովայնի բազմաթիվ կտրած ծակած թափանցող վերքերով և ձախ նախաբազկի կտրած վերքով։ Վիրահատվել է, երկու տեղից վնասված է եղել լյարդը, ենթաստամոքսային գեղձը, հետորովայնամիզային տարածությունը։ Ունի արյան մեծ կորուստ։ Շտապ կարգով վիրահատվել է կյանքի ցուցումներով։ Վիրահատությունն անցել է հաջող։ Ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` հետվիրահատական վաղ շրջանում»,- ասաց Արայիկ Ոսկանյանը։
Նիստի ավարտից հետո մինչև դատարանի դահլիճից հեռանալը այդ կապակցությամբ իր բողոքն արտահայտեց գործով ամբաստանյալ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը: Նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը լրագրողներին հայտնեց, որ Վ. Սեդրակյանի բողոքը հարուցել է այն, որ նիստը 14 օրով է հետաձգվել. յուրաքանչյուր ոք, ըստ պաշտպանի, ունի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունք:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Պարոնյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այժմ հոսպիտալացված է 5 անձ:
Քննիչը հրաժարվել է, դրանից հետո հեռախոսով խոսել եմ քննիչի հետ, ինքը սկսեց հարցականի տակ դնել, որ տեղյակ չէ՝ ում հետ է խոսում, ասել, որ բարձրանանք, ներկայացնենք այդ փաստաբանների ցանկը: Լուսինե Սահակյանի հետ բարձրացել ենք, ներկայացրել ենք այդ փաստաբանների ցանկը, 30 հոգու անունները արձանագրվել են:
Ավետիք Բուդաղյանի վրա եղած կրակոցը ինչպե՞ս բացատրենք՝ անհրաժեշտ պաշտպանությո՞ւն, թե անհրաժեշտ պաշտպանությունից սահմանների անցում, թե՞ դիտավորյալ, սառնասրտորեն կատարած սպանություն: Չէ՞ որ Ավետիք Բուդաղյանը մեքենայից չի իջել, Ավետիք Բուդաղյանի ձեռքում այդ պահին զենք չի եղել:
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները պահանջում էին վարչապետ Տիգրան Սարգսյանին իջնել, հանդիպել իրենց հետ և պատասխան տալ ուսման վարձավճարների թանկացման համար:
Այսօր առավոտվանից ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ բողոքի ակիցա են անցկացնում մի խումբ ուսանողներ։ Նրանք իրենց դժգոհությունն էին արտահայտում մի շարք բուհերում ուսման վարձավճարների թանկացման կապակցությամբ։
«Փոխանակ մենք գոհ լինենք, շնորհակալություն հայտնենք՝ եկել ենք, բողոքում ենք: Ես չեմ հասկանում՝ մեր երկրում ի՞նչ է կատարվում»,- բորբոքված ասում էր կանանցից մեկը:
ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ «Փակ շուկայի» շինարարության դեմ պայքարող ակտիվիստներին տեղեկացրեց, որ արդեն 2 ժամ է վերջիններս ակցիա են իրականացնում «Փակ շուկայի» տարածքում՝ միաժամանակ հայտնելով, որ անընդմեջ տեղի ունեցող ակցիան չի կարող շարուկվել 6 ժամից ավելի:
Քիչ առաջ ևս երկու քաղաքացիների տեղափոխեցին ոստիկանական բաժանմունք: ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նույնպես դժվարացավ ասել, թե այս պահի դրությամբ քանի քաղաքացու են բերման ենթարկել:
Քիչ առաջ ոստիկանները «Փակ շուկայի» մոտակայքից ոստիկանության բաժանմունք տեղափոխեցին մի կնոջ: Ոստիկանների խոսքով՝ շինարարությանը դեմ ակցիայի մասնակիցներից մեկը՝ Վիգեն անունով, դիմել է իրենց՝ տեղեկացնելով, որ այդ կինը խանգարում է իրենց ակցիան:
Այս պահին «Փակ շուկայի» մոտ դեռևս շարունակում է իրավիճակը լարված մնալ: Քիչ առաջ ոստիկանությունը բերման ենթարկեց քաղաքացիներից մեկին, ով, ըստ ոստիկանների՝ խոչընդոտում էր իրենց աշխատանքը:
Այս պահին «Փակ շուկայի» մոտ լարված իրավիճակ է. այնտեղ են հավաքվել ոչ միայն շինարարության դեմ բողոքող ակտիվիստները, այլև շինարարությանը կողմ քաղաքացիները:
Օգոստոսի 23-ի առավոտյան «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Դիլիջանի 2-րդ ոլորանից գլորվել էր 3-րդ ոլորանը: Ավտոբուսի 18 ուղևորները Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցիուսուցիչներ էին:
Մի խումբ ազատամարտիկներ այսօր նստացույց են սկսել Կապան քաղաքի Լեռնագործ հյուրանոցի դիմաց: Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նստացույցի մասնակիցների թիվն այս պահին հասնում է 20-ի, ևս 10 ազաարամտիկներ, նրա խոսքով, պարբերաբար միանում են ակցիային:
«Աշխարհում չկա մի ընտանիք, որտեղ հոգեկան առողջության խնդիրներ ունցեցող անդամ չլինի: Աշխարհի բնակչության կեսը կա´մ արդեն ունի հոգեկան խանգարում, կա´մ հետագայում ունենալու է նման խնդիրներ»,- աս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի պրոֆեսոր Դրիս Մուսսաուն:
Նախագահական նստավայրի առջև քիչ առաջ բողոքի ակցիա էին իրականացնում ազատազրկման դատապարտված անձանց մի խումբ հարազատներ:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Խաչատուր Գասպարյանն ասաց, որ գիտաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի հոգեկան առողջության մի շարք խնդիրներին, այդ թվում՝ հայոց ցեղասպանության և Սպիտակի երկրաշարժի թողած հետևանքներին:
Հարցին՝ ինչո՞ւ եք ենթադրում, որ այդ տարածքում բիզնես-կենտրոն է կառուցվելու, նա պատասխանեց, որ Մուղնու ակումբը ևս որոշ ժամանակ առաջ տրվել է հոգևոր դաստիարակության կենտրոն դարձնելու նպատակով, սակայն այժմ, նրա խոսքով, այդ տարածքում հացաբուլկեղեն են վաճառում:
Այն քննիչը, որ մեղադադրանքը առաջադրել էր Զարզանդին, թող իր ընկերոջն էլ այդ նույն մեղադրանքն առաջադրեր: Չէ՞ որ ոչ այն մեկն էր կատարել, ոչ էլ այն մյուսն էր կատարել: Ոչ Տիգրանն էր կրակել Նիկոլայի վրա, ոչ Զարզանդը, ոչ ես, ոչ դուք: Թող մեզ էլ մեղադրանք առաջադրեր, չէ՞ որ մենք էլ չենք կրակել, այսինքն՝ մեղադրանք է առաջադրել մի մարդու, որը չի կրակել այդ մարդու վրա: Բա չվրդովվե՞մ:
Հիմա ձեզ դրեք քննիչի տեղը: Ինչպիսի՞ վիճակում կլինեիք դուք, եթե ձեր կաբինետն ընդամենը 12 քառակուսի մետր է, բայց ուզում են գալ այնքան մարդիկ, որոնք կարող են զբաղեցնել մոտավորապես 300 քառակուսի մետր տարածություն, այսինքն՝ պալատի բոլոր փաստաբանները: Չեմ կասկածում, որ բոլորը կմիանան այս գործընթացին: