«Դիլիջանի ոլորաններում վթարի ենթարկվածների վիճակը բավարար է». Դերենիկ Դումանյան

Օգոստոսի 23-ին Դիլիջանի ոլորաններում վթարի հետևանքով տուժածների վիճակը բավարար է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նրա խոսքով՝ ավթովթարից տուժածներից միայն երկուսն են այժմ հիվանդանոցում. «Մեկին վիրահատել են, բժիշկները համարում են, որ արդեն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Երևի թե մոտ 10 օրից նրան արդեն որպես վերականգնողական բուժման կուրս կանցկացնենք, հետո կորոշենք»:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 23-ի առավոտյան: «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Դիլիջանի 2-րդ ոլորանից գլորվել էր 3-րդ ոլորանը: Ավտոբուսի 18 ուղևորները Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցիուսուցիչներ էին: Նրանք սկզբում հոսպիտալացվել էին Դիլիջանի բժշկական կենտրոն, ապա նրանց մի մասը տեղափոխվել էր Երևանի հիվանդանոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս