38-ամյա կինը մեղադրվում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կշարունակվի ամբաստանյալ Ա. Վ.-ի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, 1975-ին ծնված Ա. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012-ի դեկտեմբեր ամսից մինչև 2013թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում Շ. Հ.-ին իր հետ տարել է մարմնավաճառության, այս եղանակով պարբերաբար նպաստելով նրա կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Ա. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով (պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով): Նախկինում չդատապարտված կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Գործով նախագահող դատավորը Նարինե Հովակիմյանն է:

Տեսանյութեր

Լրահոս