Արագածոտնի մարզի բնակչուհին բողոքում է. Վանահայրերից մեկը բիզնես-կենտրոն է կառուցելու Հովանավանքի տարածքում (տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցի էր անցկացնում Արագածոտնի մարզի բնակչուհի Սուսաննա Գաբրիելյանը: Նա նշում էր, որ 1990-ական թվականներից Հովանավանքի պահպանության տարածքի մի մասում իր ընտանիքը որոշակի գործունեություն է ծավալել, այժմ, կնոջ խոսքով, վանահայրերից մեկը կառավարությունից թույլտվություն է ստացել այդ տարածը միավորել պատմամշակութային տարածքին: Կինը ենթադրում է, որ այդ տարածքում բիզնես-կենտրոն է կառուցվելու: Հարցին՝ ինչո՞ւ եք ենթադրում, որ այդ տարածքում բիզնես-կենտրոն է կառուցվելու, նա պատասխանեց, որ Մուղնու ակումբը ևս որոշ ժամանակ առաջ տրվել է հոգևոր դաստիարակության կենտրոն դարձնելու նպատակով, սակայն այժմ, նրա խոսքով, այդ տարածքում հացաբուլկեղեն են վաճառում:
«Եթե որևէ մեկը իմ ծառերը կտրի, ես ամեն քայլի կգնամ, ես ետ գնալու ճանապարհ չունենեմ»,- ասաց կինը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսնյութում