Ուսման վարձավճարների թանկացման դեմ բողոքող ուսանողները երթով շարժվում են դեպի կառավարություն

Այսօր առավոտվանից ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ բողոքի ակիցա են անցկացնում մի խումբ ուսանողներ։ Նրանք իրենց դժգոհությունն էին արտահայտում մի շարք բուհերում ուսման վարձավճարների թանկացման կապակցությամբ։

Բողոքի ակցիային ներկա առաջին կուրսի մի խումբ ուսանողներ նշում էին, որ թանկացման մասին իմացել են բուհ ընդունվելուց շատ կարճ ժամանակ առաջ և սոցիալական նման պայմաններում մեծ դժվարությամբ են կարողացել վճարել ուսման վարձը։

ԵՊՀ-ի դիմաց ակցիայի մասնակիցներին են միացել նաև «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները։ Նրանք նշում են, որ ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում ուսման վարձավճարները բարձրացնելու որոշումն ապօրինի է։

Բողոքի ակցիայի մասնակիցներն այժմ երթով շարժվում են դեպի ՀՀ կառավարություն։ Իրենց ճանապարհին նրանք անցնում են տարբեր բուհերի մոտով և ուսանողներին կոչ անում միանալ իրենց։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս