Երևանում կանցկացվի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարում. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողով

Օգոստոսի 29-31-ը Երևանում կանցկացվի Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարում. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը: Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում գիտաժողովի բացման արարողության ընթացքում ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Խաչատուր Գասպարյանն ասաց, որ գիտաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի հոգեկան առողջության մի շարք խնդիրներին, այդ թվում՝ հայոց ցեղասպանության և Սպիտակի երկրաշարժի թողած հետևանքներին:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի խոսքով՝ հոգեկան առողջության ցուցանիշների տեսանկյունից Հայաստանը շատ չի տարբերվում այլ երկրների ցուցանիշներից. «Ընդամենը մենք պետք է արձանագրենք, որ այսօր այդ հարցում մենք շատ խնդիրներ ունենք՝ ինչպես կազմակերպչական, գիտական, կառուցվածքային, նաև պայմանների բարելավման ուղղությամբ»:

Դ. Դումանյանն ասաց, որ կադրերի ապահովվածության խնդիր կա. երիտասարդ կադրերի համար մասնագիտությունն, ըստ նրա հրապուրիչ չէ. «Այսօր մեր երիտասարդները խուսափում են դառնալ հոգեբույժներ, ինչը ինձ շատ մտագոհում է: Այսօր ամբողջ հանրապետությունում մենք ունենք մոտավորպես 150 հոգբույժներ, բայց մենք ունենք կարիքը երկու անգամ ավելի»: Առողջպահության նախարարի խոսքով՝ հոգեբուժական ծառայությունները մատուցվում են ոչ բարվոք վիճակում գտնվող շենքերում.

«Մյուս խնդիրը կպված է ֆինանսավորման հետ: Նախկինում ֆինանսավորումը կատարվել է ըստ բուժված դեպքի: Մենք հիմա ուզում ենք հոգեբուժական ծառայությունը դնել ընդհանուր պահպանման ծախսերի հոդվածում, քանի որ մենք չենք գտնում, որ ճիշտ է, որ հիվանդների թվաքանակով պայմանավորված լինի տվյալ բուժհիմնարկի ֆինանսավորման չափը: Մյուս խնդիրը այս ոլորտում գիտական աշխատանքների ոչ բավարար գիտական մակարդակն է: Հաջորդ խնդիրը նա է, որ դեռևս մեր ազգաբնակչության մեջ հոգեկան առողջության մասին հոգալու սեփական նախաձեռնության բացակայությունն է:

Դուք գիտեք, որ ամբողջ աշխարհում շատ զարգացած է հոգեբանների ինստիտուտը, և յուրաքանչյուր ընտանիք, ինչպես ունի իր իրավաբանը, իր ընտանեկան բժիշկը, նաև ունի իր հոգեբանը, որ պետք եղած ժամանակ նա կարողանում է այս ծառայություններից օգտվել: Բայց մեզ մոտ դեռևս նման խնդիր չի առաջանում, այսինքն՝ պահանջարկը չկա՝ չնայած մենք ունենք համապատսխան բուհեր, որոնք պատրաստում են հոգեբաններ: Ցավոք սրտի, նրանք դեռևս այնքան պահանջված չեն մեր հասարակության կողմից»:

168.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս համաձա՞յն է հաճախ հնչող այն կարծիքներին, թե Հայաստանի հոգեբուժարանները գերծանրաբեռնված են. «Չէ´: Մեր հգեբուժարանները գերծանրաբեռնված չեն: Ընդհակառակը, մենք ունենք եղած մահճակալները ավելի արդյունավետ օգտագործելու հարց»:

Տեսանյութեր

Լրահոս