Արգիշտի Կիվիրյանի փոխանցմամբ՝ ավելի քան 30 փաստաբաններ ցանկություն են հայտնել մասնակցել իր հարցաննությանը և ՀՔԾ-ում այժմ փորձում են պայմաններ ստեղծել դրա համար: Նշենք, որ Արգիշտի Կիվիրյանը Փաստաբանների պալատի անդամ է:
Եթե գործող մյուս մեղադրյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը ապացուցի, որ դեպքի ժամանակ Տ. Խաչատրյանը թմրամիջոցների ազդեցության տակ է գտնվել, ինքը կհրաժարվի Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունից: Կհրաժարվի, քանի որ կստացվի, որ այդ դեպքում ինքը սուտ է ասել:
Ռուբեն Սահակյանը վրդովված է զինդատախազության որոշակի գործողություններից. «Ավելի շատ վրդովվելու իրավունք մենք ունենք, քան Բուդաղյանները… Թողնենք՝ այստեղ ով ինչ աստիճանի վնասվածքներ է ստացել, ով ինչ աստիճանի է տուժել. ես խոսում եմ իրավական գնահատականների մասին»:
Անդրադառնալով Հայկ Ալումյանի այն հայտարարությանը, որ Բուդաղյան եղբայրներին կրակել են թիկունքից, Ռուբեն Սահակյանն ասաց, որ դա անթույլատրելի հնարք է. Արտակ Բուդաղյանին մարմնում հայտնաբերել է մեկ գնդակ, որը դուրս չի եկել նրա մարմնից
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Ս. Խաչատրյանը գործով մեղադրյալ չէ և չի կարող լինել: Նա ներկայցրեց հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած դեպքը:
Ամբաստանյալ Խ. Պողոսյանը խնդրեց հիմք չընդունել իր զոքանչի՝ Կարինե Էլչակյանի ցուցմունքները. ըստ ամբաստանյալի՝ վերջինիս հետ նախօրոք պայմանավորվել էին ասելիքի մասին:
Լ. Ավետիսյանն ասաց, որ գործի քննության ընթացքում այդպես էլ պարզ չի դարձել` Պարույր Հայրիկյանին սպանելու պատվեր տալով Վարդան Սեդակյանն ի՞նչ խնդիր էր լուծելու:
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում մինչ այժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու համար:
Ըստ Վ. Սեդրակյանի պաշտպանի, քննությունը չի պարզել նաև՝ ում և ինչի համար էր ձեռնտու Պ. Հայրիկյանի վրա հարձակումը: «Նախանձելու բան էլ չկա, Սեդրակյանը որ նախանձեր, 48 տոկոս ձայն ունեցող թեկնածուին կնախանձեր»
«Ես կարծում եմ, որ ամոթ է բանտում նման մարդ ունենալ»,- ասաց հումորիստը:
Հունիսի 1-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքից 5 օր անց սկսվել է ապատեղեկատվություն տարածվել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկ Ալումյանն ասաց, որ օրերս ՀՔԾ-ից ստացվել է դիմումի պատասխանը: Ըստ փաստաբանի՝ պատասխանը բաղկացած է երեք մասից: Պատասխանում նշված է, որ մամուլի հրապարակումների մի մասով արդեն քրեական գործեր հարուցված եղել են, հրապարակումների մի մասում ենթադրյալ հանցագործությունները վերագրվում են Սուրիկ Խաչատրյանի հարազատներին, հետևաբար՝ ՀՔԾ-ն դրանք չի կարող քննել:
Հայկ Ալումյանի խոսքով՝ առնվազն երկու արարքի համար Սուրիկ Խաչատրյանին պետք է մեղադրանք առաջադրվեր: Ըստ Հայկ Ալումյանի՝ պատասխանատվություն է նախատեսված նաև ինքնաշեն զենք պահելու համար:
Ցուցմունքներ տալու ընթացքում Սահակ Մուրադյանը հաճախ էր օգտագործում հետևյալ արտահայտությունը՝ ոստիկանը կանգնած էր Տիգրան Առաքելյանի վրա: Նախագահող դատավոր Եվա Դարբինյանը խնդրեց պարզաբանել՝ ինչ է նշանակում ոստիկանը կանգնած էր Տիգրան Առաքելյանի վրա:
168.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ակտիվիստը բերման ենթարկվել:
168.am-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Նաիրա Կարմիրշալյանից հետաքրքրվեց՝ ռազմագերու հետ կապված ի՞նչ միջոցառումներ է ՄԻՊ-ը ձեռնարկել: Ի պատասխան՝ Նաիրա Կարմիրշալյանն ասաց.
Որպես ֆիզիկական բռնությունների դրսևորման ձևեր՝ Հելսինկյան կոմիտեն մատնանշել էր՝ ծեծել են ոտքով, հարվածել ոտքերին, գլխին, երիկամներին, հարվածել են մահակով, մանրահատակով, էլեկտրահարել են էլեկտրաշոկով, գլուխը խփել են «պառավոյին»:
Հատուկ քննչական ծառայությունը դեռ քննարկում է հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտակայքում տեղի ունեցածի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի դիմումը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն հանդիպել ադրբեջանական սահմանը հատած շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ: Այս մասին 168.am-ին տեղեկացրին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից:
Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Հ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ավագ ոստիկանի պաշտոնում:
Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից, Լ. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով 2005թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված «էյ էլ Ջի Թի» ԱՊ ընկերության տնօրեն, Երևան քաղաքի Ալիխանյան 1 հասցեով գտնվող տարածքում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, այն է՝ գովազդային ծառայությունների մատուցման վերավաճառքով, շահույթ ստացել:
2013-ի հունիսի 9-ին հիվանդասենյակի զուգարանում ծխախոտի ֆիլտրը այրելու եղանակով` կտրող հարմարանք սարքելով, իր աջ նախաբազկի շրջանում կատարել է քերծվածքներ, առողջությանը վնաս պատճառել, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների ժամանակավորապես դադարեցնելուն:
Տիգրան Առաքելյանն ասաց, որ մեղադրող կողմը «չի կարողանում մեղադրել»: Նա նշեց, որ դատարանն օգտվում է իր համբերատարությունից. «Ես շատ համբերատար եմ, բայց չի նշանակում, որ հիմար եմ»:
Քրեական վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարեց ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանի միջնորդությունը: Ամբաստանյալը միջնորդել էր դատարան հրավիրել մի խումբ անձանց և հարցաքննել որպես վկաներ:
Դատարանը մերժեց ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի միջնորդությունը` իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու մասին:
Պաշտպան Մ. Շուշանյանը միջնորդեց հնարավոր ապացույցը ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է Ղ-Տելոկոմին հարցում կատարել և պարզել՝ ի՞նչ հեռախոսի մեջ է տեղադրված եղել այն հեռախոսաքարտը, որը դեպքի ժամանակ օգտագործել է տուժողը, ո՞ւմ անվամբ է այն գրանցված եղել, արդյոք այն օգտագործվե՞լ է 2011-ի դեպքից հետո:
Վկա Անի Գևորգյանը հայտնեց, որ ամբաստանյալ Սարգիս Գևորգյանը իր հարազատ եղբայրն է, մյուս ամբաստանյալները՝ իր ընկերները:
Ա. Հ.-ն թիվ 5 երթուղային տաքսու վարորդ է: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012-ի հունիսի 6-ին, առավոտյան, երթուղում սահմանված կարգով երթևեկելու հետ կապված հարաբերությունների շուրջ վիճաբանել է նույն երթուղու վարորդներ` Ա. Ս.-ի և Վ. Պ.-ի հետ, որոնց կողմից ծեծի է ենթարկվել:
Լ. Լ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011-ի ապրիլի ամսից մինչև 2013-ի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում երկու և ավելի մարմնավաճառների օգտագործելով, իր կողմից ղեկավարվող Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 47 հասցեում գտնվող «Մուշ» արտադրական կոոպերատիվին պատկանող շոգեբաղնիքը՝ գույքային օգուտ ստանալու նպատակով օգտագործել է պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն պայմաններ և պարագաներ:
Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, պաշտոնատար անձ, կոչումով փոխգնդապետ, խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 73-89 հոդվածների պահանջները: