
Մանվել Գրիգորյանը դեռևս հիվանդանոցում է

ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դեռևս գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրա վիճակը բժիշկները գնահատում են նորմալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը:
«Իրեն նորմալ է զգում, նորություն չկա, անհրաժեշտ պրոցեդուրներն են արվում, ժամանակ է հարկավոր, պետք է կարգավորվի»,- ասաց Վարդան Վարդանյանը:
Մանվել Գրիգորյանն այժմ գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքում: Նա հիվանդանոց էր տեղափոխվել մի քանի օր առաջ. Փարիզում Մ. Գրիգորյանը վիրահատության էր ենթարկվել: Ավելի վաղ Վարդան Վարդանյանը տեղեկացրել էր, որ բժիշկները Մ. Գրիգորյանին զգուշացրել էին, որ չի կարելի ամբողջ կուրսը չավարտած վերադառնալ Հայաստան, սակայն վերջինս ցանկացել էր վերադառնալ և մասնակցել դեպի Արցախ ուխտագնացությանը: