Լարված իրավիճակ՝ «Փակ շուկայի» մոտ

Այս պահին «Փակ շուկայի» մոտ լարված իրավիճակ է. այնտեղ են հավաքվել ոչ միայն շինարարության դեմ բողոքող ակտիվիստները, այլև շինարարությանը կողմ քաղաքացիները:

Նրանք պնդում են, թե շինարարության արդյունքում «պայմանները բարելավվել են»:

Շուկայի շինարարությանը կողմ քաղաքացիները ժամանակ առ ժամանակ վեճի են բռնվում ակտիվիստների հետ, նույնիսկ հարվածում են իրար:

Այնտեղ են նաև ոստիկանները, որոնք ցուցարարներին բաժանել են երկու մասին. մայթեզրի մի կողմում՝ շինարարության դեմ բողոքողներն են, մյուս կողմում՝ շինարարությանը կողմ քաղաքացիները:

Մի քանի լրատվամիջոցներ տեսագրել էին, թե ինչպես են իրար քաշքշում ու հարվածում ակտիվիստներն ու շինարարությանը կողմ քաղաքացիները:

Սակայն ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե լրատվամիջոցների կողմից տեսագրված բռնության դեպքի վերաբերյալ ինքը զրուցել է տվյալ երիտասարդի հետ, ով, սակայն՚ հրաժարվել է հաղորդագրություն տալ կատարվածի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս