Բաժիններ՝

«Մենք դեռ դեղորայքի մատչելիության խնդիրներ ունենք». ՀՀ առողջապահության փոխնախարար

«Աշխարհում չկա մի ընտանիք, որտեղ հոգեկան առողջության խնդիրներ ունցեցող անդամ չլինի: Աշխարհի բնակչության կեսը կա´մ արդեն ունի հոգեկան խանգարում, կա´մ հետագայում ունենալու է նման խնդիրներ»,- աս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի պրոֆեսոր Դրիս Մուսսաուն: Նա Հայաստանում է գտնվում Sanofi առողջապահական կազմակերպության ներկայացուցիչների հետ. կազմակերպությունը  Հայաստանի առողջապահության նախարարության հետ երկու տարվա ընթացքում վերապատրաստելու է հոգեկան առողջության ոլորտի մասնագետների, ուսուցանելու է հիվանդներին ու նրանց ընտանիքներին, փորձելու է բարձրացնել հոգեկան խանգարումների մասին իրազեկվածության մակարդակը:

Դրիս Մուսսաուն ասաց նաև, որ հոգեկան առողջության խնդիրները մեծ  ազդեցություն ունեն կյանքի տևողության վրա: Դրանց պատճառ կարող են լինել աշխատաքից հեռացումը, ամուսնալուծությունը և մի շարք այլ խնդիրներ: «Հոգեկան հիվանդությունները շատ հեշ են ախտորոշվում և բուժվում, բայց աշխարհում հոգեկան խանգարում ունեցող մարդկանց 80-90 տոկոսը տեղյակ չեն, որ նրանք հիվանդ են և չեն բուժվում»,- ասաց Դրիս Մուսաուն՝ նշելով, որ մարդիկ հաճախ չեն ցանկանում հոգեբանների տեսնել և բուժվել: Նա որպես օրինակ ներկայացրեց իր հիվանդներից մեկին, ով մասնագիտությամբ բժիշկ է եղել: Աղջիկը հոր մահվանից  հետո դեպրեսիայով էր հիվանդացել, շուրջ 2 տարի փակել էր իր կլինիկան, առանձնացած էր և ոչ ոքի հետ չէր շփվում. «Նրա ամուսինը, ով նույնպես բժիշկ էր, ասաց, որ նա պետք է բուժվի: Պատասխանը հետևյալն էր. ես դրանով չեմ կարող ետ բերել: Դա ընդունելի չէ»:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն էլ ասաց, որ Հայաստանում հոգեկան առողջության ծառայությունների հետ կապված մի շարք խնդիրներ կան: Նա նշեց, որ մի քաի ամիս առաջ տեղի ունեցած կոլեգիայի նիստում էլ արձանագրվել է, որ հոգեկան առողջության ծառայությունների ոլորտում Հայաստանը շատ անելիքներ ունի. «Մեր հիվանդանոցները ոչ պատշաճ վիճակի մեջ են, նրանք վերանորոգման, նորացման, թարմացման կարիք ունեն, մենք դեռ ունենք, իհարկե, դեղորայքի մատչելիության խնդիրներ, մենք ունենք նաև բացեր՝ առաջնային օղակի բացեր»: Ս. Խաչատրյանը հույս հայտնեց, որ Sanofi ընկերության հետ համագործակցության արդյունքում այդ խնդիրների մի մասը լուծում կստանա, իսկ հիվանդանոցների վերանորոգումը, ենթակառուցվածքների բարելավվումը ընթացիկ գումաների հետ կապված հարց է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս