«Փակ շուկայի» մոտից մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվում (լուսանկարներ)
«Փակ շուկայի» մոտ իրավիճակը գնալով թեժանում է. ոստիկանությունը պարբերաբար մարդկանց է բերման ենթարկում: Դա այնքան արագ է տեղի ունենում, որ հնարավոր չի լինում նույնիսկ գրանցել, թե այս պահի դրությամբ քանի հոգու են տեղափոխել ոստիկանության բաժանմունք: Քիչ առաջ ևս երկու քաղաքացիների տեղափոխեցին ոստիկանական բաժանմունք: ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նույնպես դժվարացավ ասել, թե այս պահի դրությամբ քանի քաղաքացու են բերման ենթարկել:
Լուսանկարները՝ 168.am-ի և ՖոտոԼուրի