Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանություն հրավիրված ակտիվիստների նկատմամբ իրականցվում է վարչական վարույթ. նրանք օրենքին համապատասխան պատասխանատվության կենթարկվեն:
Ինչպես հայտնի է՝ այսօր Երևանի քաղաքապետարանի մոտակայքից հինգ ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանություն: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով՝ տղաները ոստիկանություն հրավիրել են կարգ խախտելու պատճառով. ակտիվիստները կարմիր ներկով ներկել են մայթը:
Պաշտպանը վստահ է, որ «կիզիչ արևին մեկ հովանոցի տեղադրումը թե´ իրավական է, թե´ մարդասիրական»:
Այս ընթացքում ազատամարտիկները մի քանի անգամ հանդիպումներ են ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Սակայն, Խաչատուր Խաչատրյանի խոսքով, իրենք շոշափելի արդյունքներ այդպես էլ չեն տեսել՝ չնայած եղել են խոստումներ:
Երևանի ավագանու որոշմամբ՝ վճարովի ավտոկայանատեղերի ձևավորումը բնակչության շրջանում մեծ աղմուկ է առաջացրել: Պարբերաբար խոսվում է որոշման ապօրինությունների մասին: Խոսվում է նաև այն մասին, որ մասնավոր ընկերության կողմից տեսանկարահանում իրականացնելը խախտում է մարդու իրավունքներն այն իմաստով, որ մասնավոր ընկերությունն իրավունքի չունի անձանց մասին տեղեկություններ հավաքելու, պահելու:
Ինֆորմացիայի ազատության կենտրոն հ/կ-ն պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի դեմ: Ինչպես տեղեկանում ենք կազմակերպության facebook-յան էջից…
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը զրույց է ունեցել «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրենի հետ. իրենք ընդունում են, որ վճարովի ավտակայանատեղերի հարցում բացթողումներ կան, և որ դրանք պետք է շտկվեն:
Հունիսի 2-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ վիրավորված Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը օրերս քննիչի վերադաս դատախազին բողոքարկել էր քննիչի որոշումը, որով վերջինս մերժել էր Ա. Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին իր միջնորդությունը: 168.am-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ իր բողոքը մերժելու մասին գրություն է ստացել:
Օգոստոսի 5-ից ազատամարտիկները նստացույց են սկսել Վարդենիս քաղաքի գործկոմի այգում: Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ազատամարտիկները պահանջում են լուծում տալ իրենց սոցիալական խնդիրներին: Նրա խոսքով՝ այժմ ինքն նստացույցի վայրում չեն, սակայն ազատամարտիկներն այնտեղ շարունակում են նստաույցը:
Հարցին՝ որտեղի՞ց է Տ. Հարությունյանը կարողացել 10 մլն դոլար գումար գտնել՝ ներդնելու համար, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի տնօրենը պատասխանել է. «Ներգրավված վարկային միջոցների, փոխառությունների հաշվին»:
Փողոցում կատարված վիճակը, ցույցերը, պիկետները չես կարող բերել եկեղեցի: Եթե այդ վիճակները բերես եկեղեցի, այդ մեթոդները աշխատեցնես եկեղեցում, հետո պիտի ցախավել վերցնես և ավգյան ախոռների նման մաքրես այդ եկեղեցին, որովհետև դա շատ լուրջ խնդիր կարող է լինել
Ըստ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի տնօրենի՝ կազմակերպությանը մնալու է ոչ թե 70 տոկոս, այլ հարկատեսակները հանած, շատ ավելի չնչին մասը:
Վճարովի ավտոկայանատեղերի անօրինականության մասին տեղեկությունները ապատեղեկատվություն են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը:
Տիգրան Եգորյանը դատական նիստի ընթացքում ասաց, որ անհայտ անձանց կողմից ոչնչացվել են որոշ ապացույցներ, մասնավորապես՝ չի գտնվել Վահե Ավետյանի վերնաշապիկը, Արտակ Բայադյանի կոշիկները, դեպքի վայրում չեն հայտնաբերվել արյան հետքեր այն դեպքում, երբ արնահոսել է Վահե Ավետյանի քիթը:
Երեկ ոստիկանության կողմից բերման ենթարկված Արգիշտի Կիվիրյանը ոստիկանության բաժնում հրաժարվել է որևէ փաստաթուղթ ստորագրել, սակայն պահանջել է պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր ապօրինություններ են թույլ տվել իր նկատմամբ:
Խարդախությամբ պետությունից խոշոր չափերով կենսաթոշակի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որի հիման վրա նշանակվել է կենսաթոշակ և Ա. Ա.-ի ամսական կենսաթոշակը կազմել է 86.953,4 ՀՀ դրամ 55.104 ՀՀ դրամի փոխարեն:
Երեխան եղել է կլինիկական մահվան վիճակում: Այդպես է իսկապես եղել՝ շնչառության և սրտի կանգով: 20 րոպեի ռեանիմացիայի ընթացքում սրտի աշխատանքը վերականգնվել է:
Ինչպես հայտնի է, արդեն երկու օր է՝ դերասան Ազատ Գասպարյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Բժշկական եզրակացության համաձայն՝այդ հիվանդը վիրահատության կարիք ունի, սակայն մինչ այժմ նրա վիրահատությունը կատարված չէ. դատապարտյալների հիվանդանոցում պատճառաբանել են, որ գումար չկա
«Կարմրուկի բոլոր բռնկումներին հաջորդում է կարմրախտը: Վրաստանում արդեն գրանցվում են կարմրախտի դեպքեր: Դրա արձագանքը երևում է նաև Հայաստանում. մենք արդեն ունենք կարմրախտի՝ լաբորատոր հետազոտություններով հաստատված 4 դեպք, դրանք եկել են Վրաստանից»:
«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր անասթեզիոլոգ Անատոլի Գնունին հայտնեց, որ քիչ առաջ մահացել է Մարկ Սաղաթելյանը: Նա այդպես էլ կոմայից դուրս չի եկել.
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի կողմից ներկայացված մի քանի միջնորդությունները:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստի ընթացքում այսօր միջադեպ տեղի ունեցավ:
Մենք ձգտում ենք Եվրոպական միության անդամ դառնալ, կողմնորոշումը դեպի Եվրոպա. Եվրոպայում այդպիսի բան չկա, այդպիսի պատժաչափ՝ ֆինանսական իմաստով, այդպիսի փոքր պատժաչափ չի նշանակվում: Այնպես որ՝ նրանք, ովքեր կարող են դա շատ համարել, դեռևս սովետական մտածողության միջավայրում են, բայց դրանից բացի՝ այս մարդիկ Ռուսաստանից փող են ստացել, հիմա էլ կարող է՝ այդ փողով կաշառքներ են բաժանում սրան-նրան, օրինակ՝ բանտապահներին, որպեսզի նրանք տեղեկություններ փոխանցեն:
Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը նշել է, որ մասնագետի կարծիքով՝ Պարույր Հայրիկյանին անհրաժեշտ է ոչ միայն ինտենսիվ բուժում, այլև կրկնակի վիրահատություն:
Մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդեց Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանին դատապարտել ազատազրկման 12 տարի ժամկետով, Սամվել Հարությունյանին՝ 13 տարի ժամկետով, Խաչատուր Պողոսյանին՝ 14 տարի ժամկետով:
Մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդեց Վարդան Սեդրակյանին դատապարտել ազատազրկման 12 տարի ժամկետով, Սամվել Հարությունյանին՝ 13 տարի ժամկետով, Խաչատուր Պողոսյանին՝ 14 տարի ժամկետով:
Նիստի ընթացքում ամբաստանյալ Խ. Պողոսյանը վրդովվեց այն ժամանակ, երբ նրա կինն ու դահլիճում ներկաներից մեկը մի քանի բառ փոխանակեցին: Ամբաստանյալը նույնիսկ հայհոյանք հնչեցրեց ներկաներից մեկի հասցեին: Միջադեպի պատճառով նիստն ընդմիջվեց. երեք մարդ հեռացվեց դատարանի դահլիճից:
«Դալմայի այգիներ» կոչվող հողատարածքում փաստացի իրեն պատկանող տանը, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, մասնավորապես՝ իրեն դիտողություն կատարելու համար, տարբեր առարկաներով հարվածել և բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել Արա Հունանյանին:
Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 11 հասցեում գտնվող «Լիլիթ» հյուրանոցային համալիրը, 2012թ. փետրվար ամսից մինչև 2012р. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում մատուցողուհիներ Է. Ս.-ի և Զ. Ա.-ի օժանդակությամբ հյուրանոցր պահել, ղեկավարել և օգտագործել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար: