Գարեգին Չուգասզյանը՝ «Փակ շուկայի» շինարարությանը կողմ քաղաքացիների մասին

ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ «Փակ շուկայի» շինարարության դեմ պայքարող ակտիվիստներին տեղեկացրեց, որ արդեն 2 ժամ է վերջիններս ակցիա են իրականացնում «Փակ շուկայի» տարածքում՝ միաժամանակ հայտնելով, որ անընդմեջ տեղի ունեցող ակցիան չի կարող շարուկվել 6 ժամից ավելի:

Իսկ Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե «Փակ շուկայի» շրջակայքում իրենց  գտնվելը կախված է գործողությունների հետագա զարգացումներից: Նրա խոսքով՝ իրենք այնտեղ են, որպեսզի թույլ չտան «Փակ շուկայի» անօրինական շինարարությունը:

Հարցին, թե ինչո՞վ եք բացատրում բնակիչների զայրույթը՝ շինարարության դեմ բողոքող ակցիայի մասնակիցների նկատմամբ, նա պատասխանեց. «Պատճառները կարող է տարբեր լինեն՝ սկսած անտեղյակությունից՝ վերջացրած կաշառվածությունից»:

Տեսանյութեր

Լրահոս