Հարցերին, թե ովքե՞ր են պատռել իր հագուստը, պատասխանեց. «Ոչ մեկ, ոչ մեկ»: Սարկավագը հրաժարվեց ասել նաև՝ ինչ վիճաբանություն է տեղի ունեցել:
Պլաստիկ վիրաբուժությունը բավական ծավալուն, պատասխանատու և լուրջ վիրահատության տեսակ է: Որոշ մարդկանց թվում է, թե սա քթագործություն է կամ կոսմետիկ ինչ-որ միջամտություն:
Վահեն շատ անմիջական անձնավորություն էր: Նա առաջին հերթին` կցանկանար օգնել հենց ցածր խավի մարդկանց, ծառայողներին: Միշտ կաջակցեր: Հիմնականում սկզբից` ցածր խավի երեխաներին, զինվորներին: Նրա հոբբին էր դա: Դա էր նրա սկզբունքը:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ Գորիսի ոստիկանության ուշ ժամանման փաստին՝ ասելով, թե այդ օրը Գորիսի ոստիկանությունը, մեղմ ասած, իրեն «փայլուն» չի դրսևորել.
Բուդաղյանների փաստաբանը նշեց նաև, որ միջադեպի չմոնտաժված տեսանյութն ունեն նախաքննության մարմինը, ինչպես նաև տեսանյութը մոնտաժողը: Իսկ եթե տեսանյութը մոնտաժողն ու բնօրինակը մոնտաժողին տրամադրողը տարբեր անձիք են, ապա այն ունի նաև մոնտաժողին բնօրինակը փոխանցած անձը:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած կրակոցներից հետո, որի ժամանակ հրազենային վնասվածքից մահացել էր Ավետիք Բուդաղյանը, իսկ Արտակ Բուդաղյանը վնասվածքներ էր ստացել, Բուդաղյանների մեծ եղբայրը հանդիպել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիրմի Գասպարյանի հետ:
Իմ կողմը ապավինում է բացարձակ օրենքին: Իմ կողմը չի խոսում վենդետայի մասին: Իմ կողմը հեռու է այն մտքից, որ գործը կարող է լուծվել այլ կերպ, քան օրինական ճանապարհով:
«Այդ դեպքից ես հիմա չեմ կարող խոսել: Հիմա դատավարությունն ընթանում է: Ես ի՞նչ խոսեմ: Դատավարությունը նորմալ, իր հունով ընթանում է»:
Ունեմ տեղեկություն, որ միայն երեկ է ինքը տեղեկացված եղել՝ ի՞նչ է պատահել, քանի՞ զոհ կա, ու դրանից ինքն է՛լ ավելի վատ է սկսել զգալ իրեն: Մանրամասն տեղեկություններ ունեմ, որ ինքն արդեն սկսում է ուրիշ բաների մասին… Ինքը հաստատ հոգեկան անհավասարակշիռ վիճակում է: Ինքը չի գիտակցում՝ իր հետ ինչ է կատարվում: Մինչ այս ինքը չի գիտակցել, չի հասկացել՝ ինչ է իր հետ կատարվում: Ինքը դեղերի ազդեցության տակ է եղել: Երեկ միայն փաստաբանի հետ զրույցում ինքը մոտավորապես պատկերացում է կազմել՝ ինչ է եղել, ինքն ինչի դեմ է կանգնած:
Ունեմ ստույգ ինֆորմացիա, որ ինքն ունի կրծքավանդակի սալջարդ, ունի ոտքի լուրջ վնասվածք, նույնիսկ տիրապետում եմ ինֆորմացիայի, որ թևն է կոտրված: Իրեն որ տանում են, տեղափոխություններն անում են, անում են հատուկ դեղերի, ցավազրկողների միջոցով: Իսկ դա արդեն ոչ մարդկային արարք է:
Գառնիկ Ավետյանն ասաց, որ Վահե Ավետյանի կենդանության օրոք ինքը չի իմացել, որ Վահեն բարգործություն է արել: «Ես իմացել եմ իր մահից հետո, ինձ պատմել են իր ընկերները: Եկել են, ամեն երեկո նստել ենք, պատմել են: Ես տեղյակ չեմ եղել: Տեղյակ չեմ եղել, որ ինքը «կասսա» է ունեցել աշխատասենյակում: Տեղյակ չեմ եղել, որ իր կնոջ հետ գնացել է մանկատներ, աջակցություն է ցուցաբերել: Կինն էլ ինձ չէր ասել, մահից հետո միայն ասացին»:
Հրաչյա Հարությունյանի դուստրը մինչ այժմ չի զրուցել հոր հետ, իսկ կատարվածի մասին տեղեկացել է ռուսաստանաբնակ բարեկամներից:
Նախնական վիճակով Վահե Ավետյանի մոտ ախտորոշվել է ենթասահմանային կոմա, բացակայել են բոլոր ռեֆլեքսները, գլխուղեղի կեղևի ֆունկցիան լիովին դադարեցված է եղել, եղել է գլխուղեղի կիսագնդի շեղում 4 սմ-ով:
Գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ հայտնեց, որ Արմեն Հակոբյան քիչ առաջ պայմանագիր է կնքել ամբաստանյալ Արման Բաղդասարյանի հարազատների հետ և պաշտպան Մ. Պողոսյանի բացակայության ընթացքում ինքը կարող է իրականացնել ամբաստանյալի պաշտպանությունը:
Սպիտակի Ջրաշեն գյուղի բնակչուհի, 20 շաբաթական հղի 43-ամյա Հրածին Մալխասյանը, հուլիսի 28-ին տեղափոխվել էր Երևանի «Գրիգոր Նարեկացի», ապա «էրեբունի» բժշկական կենտրոններ. նրա մոտ սկսվել էր արյունահոսություն, ինչից հետո հեռացվել էր արգանդը, սակայն վերջինս մահացել էր (նախորդ տարվա հուլիսի 29-ին):
Ալեքսանդր Ֆանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Վեդի» ԲԿ-ում որպես անեսթեզիոլոգ 2011թ հունվարի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, «Վեդի» ԲԿ-ում իրականացրել է «օղակված ճողվածք» հիվանդությամբ հիվանդանոց ընդունված Արալեզ գյուղի բնակիչ Գ.Ավետիսյանի բժշկական օգնությունը և սպասարկումը:
1995-ի ծնված ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Որպես իրեղեն ապացույց՝ դատարանի տրամադրության տակ են Վ.Ղումաշյանի հագուստները՝ կնքված ՀՀ Ոստիկանության ՓՔՎ փորձագետի թիվ 73 կնիքով, դեպքի վայրի զննությամբ առգրավված թվով 4 բամբակյա խծուծները և հանցագործության գործիք դանակը:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ջրծաղկից մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը:
Երեկ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում փլուզվել էր ոռոգման ջրանցքի պատնեշը: Արդյունքում՝ ոռոգման ջուրը լցվել է գյուղի Նաիրի փողոցի տները:
«Հուլիսի 12-ից սկսած ամեն օր առավոտյան ժամը 10:00-ից մինչև 21:00-ն Հյուսիսային պողոտա- Թումանյան խաչմերուկում անց է կացվելու ստորագրահավաք` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված պահանջով:
Մինչ Հայաստանում շատերը բանավիճում են՝ արդյոք պետք է միանալ Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական մեծությանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր ընտրությունը արել է և միացել է եվրասիական տնտեսական տարածքին:
Մինչ այս պահը կատարված քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններով հնարավոր չի եղել պարզել Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի առանձնազրույցը ձայնագրած և համացանցում տարածած անձին:
Ուշագրավ է, որ մեղադրանքում նշված է այն մասին, որ Ավետքի Բուդաղյանին ծեծի են ենթարկել, սակայն դրա համար առաջադրված մեղադրանք չկա:
«Սպիտակի երկրաշարժն ապացուցման կարիք չունեցող հանգամանք է: Կրակելն է՞լ է ապացուցման կարիք չունեցող: Եթե այդպես է, ասե´ք: Էլ ինչի՞ ենք դատավարություն անում»:
«Հրազենայնության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել»,- ասել է դատաձգաբան Արայիկ Ասլանյանը
Վարդան Սեդրակյանի պաշտպանի հերթական հարցից հետո Պարույր Հայրիկյանն առարկեց դրան՝ նշելով, որ «այս փաստաբանը պաշտպանում է մի մարդու, որը մասնակից չէ գործին
«Հարցը Հայաստանի տնտեսության խնդիրների կամ մարտահրավերների մասին չէ: Հարցն այն է, թե արդյոք միջազգային հանրությունն ունի՞ լավ գործընկերներ Հայաստանում, որոնց հետ կարող է աշխատել գործարար միջավայրի դատաիրավական համակարգի բարելավման ուղությամբ»:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ծեծի ենթարկելու համար մեղադրանք առաջադրված չէ, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ պիտի առաջադրվեր: Իսկ ինչո՞վ է պայմանավորվածգ հավանաբար պայմանավորված է քննության միակողմանիությամբ: Այն, որ քննությունը միակողմանի է ընթանում, դա փաստ է: Դա պարզ երևում էր սկզբնական շրջանում: Ծեծի համար նրանց մեղադրանք չառաջադրելը հավանաբար այդ նույն պատճառն ունի: Պատճառը նույն բանն է՝ քննության միակողմանիությունը»:
Ես կարծում եմ, որ շատ լուրջ փուլ ենք մտել, որ այսպես հրապարակվեց այդ պալատի զեկույցը, և եթե առաջներում դա ավելի փակ էր մնում, հիմա լայն հասարակական հնչեղություն ունեցավ, և, իմ կարծիքով, այսպես ծածկադմփոցով չի ստացվի:
«Շաբաթ օրն ինձ մոտ քննարկում է: Իրենք («Հայփոստը»:- Օ. Հ.) տարբեր բաներ են ասում, բնակիչները՝ տարբեր: Իրենք ասում են, որ մենք գնում ենք, նորմալ կազմակերպում ենք, բնակիչներն էլ ասում են, որ՝ չէ՛ նորմալ չեն գալիս: Շաբաթ օրն ինձ մոտ քննարկում է լինելու հենց այդ հարցի հետ կապված»: