Կարեն Մելիքբեկյան. Վոլոդյա Ավետիսյանը միակն է, որ սոցիալական բանտարկյալ դարձավ

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր պետք է քննվի ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը: Ժամը 14:00-ից Վոլոդյա Ավետիսյանի կողմնացկիցները հավաքվել են դատարանի տարածքում: Վերջիններիս, սակայն, դատարանից տեղեկացրին, որ դատական նիստը տեղի է ունենալու ժամը 17:00-ին: Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը կապվեց նախ կարգադրիչներից մեկի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է հետաձգվել նիստը: Ի պատասխան կարգադրիչն ասաց, որ, ըստ իրենց ցուցակի՝ բողոքի քննությունը նշանակված է ժամը 17:00-ին: Այնուհետև, երբ Կարեն Մելիքբեկյանը կապվեց դատավորի գործավարի հետ, նրան ասացին, որ դատական նիստն ի սկզբանե նշանակված է եղել ժամը 17:00-ին: «Այս ամեն ինչը նման է փչացած հեռախոսի»,- ասաց Կարեն Մելիքբեկյանը:

Նրա խոսքով՝ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն պարզ պատճառով, որ նա որոշ ժամանակ ակտիվ պայքարում էր ազատամարտիկների շահերի համար: «Նա միակ անձնավորությունն էր, որ սոցիալական բանտարկյալ դարձավ: Աշխարհում նման տերմին գոյություն չունի: Այսօրվա օրով սոցիալական բանտարկյալը Վոլոդյա Ավետիսյանն է»,- ասաց ազատամարտիկը:

Պատասխանելով հացին՝ արդյոք ակնկալո՞ւմ են, որ դատարանն արդար որոշում կկայացնի, Կարեն Մելիքբեկյանն ասաց. «Ես դատարաններից ակնկալիքներ չունեմ, ընդհանրապես, ոչ էլ սպասում եմ: Մենք ռեալիստ մարդիկ են: Մենք գտնում ենք, որ ամեն ինչը մեր ուժերի մեջ է: Ով է հրամայում, ինչեր են անում, դա մեզ չի հետաքրքրում կատեգորիկ»: Միևնույն ժամանակ, Կարեն Մելիքբեկյանն ասաց, որ անօրինակություններին իրենք կպատասխանեն անօրինականություններով:

Volodya012

Կարդացեք նաև

Volodya3

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս