Սկսվում է «Տաք ջուր» կոչվող համալիրում 13-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու գործով դատավարությունը

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վաղը կսկսվի «Տաք ջուր» կոչվող համալիրում տեղի ունեցած դեպքով դատավարությունը: Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից, գործը կքննի դատավոր Վարդան Ստեփանյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սասուն Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սևանի քաղաքային հին այգու տարածքում գտնվող կիսակառույց շինությունում՝ակնհայտ տասնվեց տարին չլրացած 13-ամյա իր ծանոթ աղջկա համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

«Բացի այդ,Սասուն Աբրահամյանը Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գործող «Տաք ջուր» կոչվող համալիրում ընկերոջ՝ Վահագն Համբարձումյանի հետ՝ ակնհայտ 16 տարին չլրացած 13-ամյա աղջկա համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել նրա հետ»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Վահագն Համբարձումյանին 13-ամյա աղջկա հետ «Տաք ջուր» համալիրում նրա համաձայնությամբ սեռական հարաբերություն ունենալու մեջ:

1988-ին ծնված Սասուն Աբրահամյանին և 1989-ին ծնված Վահագն Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ): Գործին որպես ապացույց կցված են աղջկա հագուստները:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս