
Վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստը

ՀՀ զինվորական և քրեական վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստը: Այս պահին ճառերով են հանդես գալիս գործով ամբաստանյալները: Ամբաստանյալ Արտակ Կարապետյանը հրաժարվեց ճառ ներկայացնել. նա հանդես եկավ հայտարարությամբ՝ դատարանից պահանջելով իրենց արդարացնել: «Նույնիսկ դատախազը չկրողացավ այնպիսի պատմվածք հորինել, որ դրա անունը լիներ մեղադրանք»,- ասաց Արտակ Կարապետյանը:
Գործով ամբաստանյալ Սարգիս Գևորգյանը նշեց, որ այս գործն ունի միայն քաղաքական դրդապատճառներ: Բոլոր ապացույցները, ըստ նրա, խոսում են ոստիկանության ապօրինի և հանցագործ գործունեության և վերջիններիս՝ իշխանության շահերի սպասարկման և ճնշման գործիք լինելու հանգամանքի մասին: Սարգիս Գևորգյանը նախ խոսեց այն մասին, որ դեպքից մի քանի օր անց այդ ժամանակ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի մամուլի ասուլիսի ընթացքում, որի ընթացքում վերջինս նշել էր միջադեպի մեղավորների անուններ: Ըստ ամբաստանյալի՝ դրանով նախկին ոստիկանապետը խախտել է անմեղության կանխավարկածը: Ամբաստանյալ Սարգիս Գևորգյանի խոսքով՝ դատարանը մերժեց Ալիկ Սարգսյանին դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու մասին իրենց միջնորդությունները՝ պատճառաբանելով, որ նա դեպքին ականատես չի եղել: Ըստ ամբաստանյալի՝ վկան ոչ միայն անձն է, ով ականատես է եղել դեպքին, այլ այն անձը, ով կարող է լրացուցիչ տեղեկություններ հայտնել դեպքի մասին: Խոսելով այլ հանգամանքների մասին՝ Սարգիս Գևորգյանն ասաց, որ իրենց առաջադրված մեղադրանքն անհիմն է, տեղի է ունեցել իրենց պատանդ վերցնելու գործընթաց, միևնույն ժամանակ կոչ արեց կայացնել արդարացման դատավճիռ կայացնել՝ հրաժարվելով ճնշումներից:
Գործով ամբաստանյալ Դավիթ Քիրամիջյանը ևս հրաժարվեց ճառ ներկայացնելուց՝ պահանջելով իրենց ազատ արձակել: