Ինչպես դիմավորեցին Զարուհի Փոստանջյանին (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր երեկոյան Ստրասբուրգից Երևան է ժամանել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հուզված էր: Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին կուսակցական ընկերներ, մի խումբ քաղաքացիներ: Լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ինքը ԵԽԽՎ-ում կատարել է իր պարտականությունը. «Ես կատարել եմ իմ պարտականությունը, որն ինձ լիազորել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»: Լրագրողները Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ Ձեզ օդանավակայանում «ձվերով» չդիմավորեցին, ինչպես խոստացել էին իր ընդդիմախոսները սոցիալական կայքերում: «Ես չգիտեմ ՝ ինչ ասեմ: Ուզում էին՝ թող դիմավորեին, բոլորին ես ասացի՝ ես կաշկանդված չեմ: Արել եմ այն, ինչ պարտավոր էի անել, և ուզում եմ ասել, որ դա պետք է անի յուրաքանչյուր քաղաքացի բոլոր տեղերում»,- ի պատասխան ասաց Զարուհի Փոստանջյանը: «Մենք այնքան ուժեղ ենք, դուք չեք պատկերացնում, փոխելու ենք ամեն ինչ: Չեք պատկերացնի՝ ինչեր ենք անելու»,- հավելեց նա: 168.am-ը փորձեց հարցեր ուղղել նաև ՀՀ պատվիրակության անդամներ՝ Դավիթ Հարությունյանին և Արփինե Հովհաննիսյանին, սակայն, վերջիններս հրաժարվեցին պատասխանել հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս