
«Ես իմ ազատության մեջ արդարություն կգտնեմ». Տիգրան Առաքելյան

Քրեական և զինվորական վերաքննիչ դատարանում այժմ ճառով է հանդես գալիս Տիգրան Առաքելյանը: Վերջինս նախ նշեց, որ չի կարծում՝ իր ճառից է կախված դատավճիռը: Նա ասաց, որ ինքը այս պրոցեսը դատական պրոցես չի համարում: Տիգրան Առաքելյանի խոսքով՝ չկա գործով որևէ փաստ, որն ինքը կհերքեր: Ամբաստանյալի խոսքով՝ ինքը գտնվում է անազատության մեջ այն դեպքում, երբ նույնիսկ վարչական իրավախախտում չի արել:
«Ես իմ ազատության մեջ արդարություն կգտնեմ»,- ասաց Տիգրան Առաքելյանը: Նրա ճառի ավարտից հետո դատական նիստին ներկաները ճափահարեցին: