Արամ Մուղալյանի հարազատներն ու ընկերները բողոքի ակցիա անցկացրին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց
Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց տեղի ունեցավ խուլիգանության և խոտի դեզը հրկիզելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Արամ Մուղալյանի հարազատների և ընկերների բողոքի ակցիան: Նրանք դատախազությանը ներկայացրին իրենց մի շարք պահանջները, մասնավորապես` պահանջեցին վերացնել Արամ Մուղալյանի և նրա ընկերների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, ապահովել արդար դատաքննություն, ինչպես նաև դատարանի վճռով արդարացնել Արամ Մուղալյանին:
Լրագրողների հետ զրույցում Արամ Մուղալյանի մայրը` տիկին Վարդուհին, ասաց որդուն առաջադրված մեղադրանքը շինծու է: Նա նաև տեղեկացրել է, որ Արամ Մուղալյանն այս օրերին էլ շարունալում է հացադուլը, միաժամանակ նշեց, որ որդու փաստաբանն իրեն ասել է, որ այսօր Արամ Մուղալյանը դադարեցնելու է հայտարարած ջրադուլը:
Միևնույն ժամանակ Արամ Մուղալյանի մայրն ասաց, որ համաներումը տարածվելու է նաև իր որդու և և մյուս ամբաստանյալների վրա:
Տիկին Վարդուհին նամակը հանձնեց ՀՀ գլխավոր դատախազությանն ու ՀՀ վճռաբել դատարանին:
Ակցիայի մասնրամասներն ու տեսանյութը` առաջիկայում: