Նորայր Հայրապետյանը ցուցմունք է տալիս. Առաջինը հարվածել եմ դեմքին, հետո չեմ հիշում
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Այժմ դատարանում շարունակում է ցուցմունքներ տալ գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը: Գործով մեղադրող Արմեն Մարուխյանն ամբաստանյալից հետաքրքրվեց՝ Վահե Ավետյանի մարմնի ո՞ր մասերին է նա հարվածել: «Առաջինը դեմքին, հետո չեմ հիշում»,-ասաց Նորայր Հայրապետյանը՝ նշելով, որ առաջին անգամ Վահե Ավետյանին հարվածել է բռունցքով: Նա նշեց, որ չի կարող հիշել հետագայում Վ. Ավետյանի մարմնի որ հատվածներին է ինքը հարվածել: Միևնույն ժամանակ, նա ասաց, որ Վ. Ավետյանին հարվածել է ձեռքով:
Դատավոր Դավիթ Հարությունյանի հարցին պատասխանելով՝ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանն ասաց, որ իր դատաքննական ցուցմունքները ճիշտ են, պնդում է դրանք, այժմ իր հայտնածը ևս համապատասխանում է իրականությանը: Այդ ամենը խնդրում եմ ընդունել ճիշտ: Ես հիմա ինքս կցանկանայի, որ կամերաները աշխատեին»,- ասաց ամբաստանյալը:
Նրա խոսքով՝ ինքը մատուցող Դավիթ Ադամյանին «լարել է» տարածքից, քանի որ նրա ներկայությունը լարում էր իրավիճակը: Միևնույն ժամանակ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանն ասաց, որ հիմա է ասում այդ ամենի մասի, որովհետև տեսնում է՝ անմեղ մարդիկ են դատվում և ինքը չի կարող իրեն ներել դրա համար: