Վոլոդյա Ավետիսյանը համաձայն է համաներվել, բայց իրեն մեղավոր չի ճանաչում

ՀՀ քրեական և զինվորական վերաքննիչ դատարանն այսօր քննել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը՝ ազատամարտիկի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու մասին:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբանը, դատարանը որոշում չի կայացրել իր միջնորդության մասին, քանի որ աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվել է. հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 14-ին:

Պատասխանելով հարցին՝ արդյոք Վոլոդյա Ավետիսյանը համաձա՞յն է, որ իր նկատմամբ համաներում կիրառվի, Արա Զաքարյանն ասաց. «Վոլոդյա Ավետիսյանը համաձայն է, որ համաներումը հաշվի առնելու պայմաններում իրեն ազատ արձակեն, բայց ինքն ամենևին էլ իրեն մեղավոր չի ճանաչում վերագրվող արարքում»:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031