Կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում 2014 թ. հունվարի 1-ից աշխատավարձից 5% պահումների հետ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցների դժգոհությունները, կարծես, չեն տարածվում այլ ոլորտներում: Թվում էր, թե այդ բողոքներին պետք է միանային նաև ՀՀ-ոմ ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆինանսական ոլորտի աշխատակիցները, սակայն այս առումով այստեղ «լռություն» է:
ՀՀ վճռաբեկ դատարանն օրերս մերժել է գերմանական «Իստինվեստոր» ընկերության հայցը: Ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վերաքննիչ դատարանի վճռի բողոքարկումը մերժելու համար բերվել է «ստանդարտ» պատճռաբանություն, որ հայցը բավարար հիմնավորված չէ:
«Եթե օրենք գոյություն ունի, պետք է կատարենք, պատրաստ լինենք, չլինենք: Եթե պետությունն օրենք է ընդունել, դա պետք է կատարվի: Վերջ ի վերջո, սոցիալական ծրագիր է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը
«Այնտեղ ոչ գյուղատնտեսություն է զարգացվում, ոչ խոտհարքներ կան, մի քանի հեկտար վարելահողեր կան, բայց բերրի չեն ու գյուղացիներին հետաքրքիր չեն: Նրանք ավելի շահագրգռված կլինեն, որ «Գեոթիմն» օգտագործի այդ հողերը»:
Ինչպես ասում են` աշնանը ճտերը հաշվելու ժամանակն է, առավել ևս՝ գյուղատնտեսական ոլորտի համար: Տարվա ընթացքում բերքն ու բարիքը հավաքելուց հետո ժամանակն է մտածել, թե ինչ միջոցներով են գյուղացիները փակելու ֆինանսական կազմակերպություններից վերցրած վարկերը:
«Հիմա շատ կոնկրետ ժամանակաշրջան է Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ, և մենք այստեղ քննարկելու ենք հարցեր՝ քաղաքական բարեփոխումներից մինչև արդարադատության բարեփոխումներ, և շատ կարևոր է` քննարկվեն Մաքսային միությանը ՀՀ անդամակցության հետ կապված հարցեր»
ՀՀ իշխանությունները հուսով են, որ նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի հետ կստորագրվի փաստաթուղթ, որով կարձանագրվի ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության շրջանակը:
Հայաստանում չգրանցված կամ ստվերային աշխատուժը գնահատվում է շուրջ 700 հազար մարդ: Ըստ փորձագետների՝ ստվերայնության մեծ մասը շինարարության և ծառայությունների բնագավառներում է` ռեստորաններ, սրճարաններ (որոնք նաև սեզոնային բնույթ ունեն), ինչպես նաև տրանսպորտի և այլ ոլորտներում: Ստվերային աշխատուժից չեն խուսափում ո՛չ խոշոր, ո՛չ միջին և ո՛չ էլ փոքր բիզնեսները:
Այս տարի հուլիսի 18-ին ՀՀ կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ, ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի, McKinsey & Company ընկերության և ՀՀ կառավարության միջև՝ մեր երկրում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակման շուրջ:
ԱՄՆ-ում ֆինանսական նոր տարին սկսվում է հոկտեմբերի 1-ից, սակայն հանրապետականներն ու դեմոկրատները մինչ օրս չէին կարողանում համաձայնության գալ, և ԱՄՆ Կոնգրեսը դեռ չէր ընդունել պետության գլխավոր ֆինանսական փաստաթուղթը:
Հարցին՝ կառավարության իրականացրած ծրագրերը որքանո՞վ են նպաստում աղքատության կրճատմանը, Հ. Հակոբյանը պատասխանեց, թե աղքատության կրճատման համար հիմնական ծրագրերը կառավարության ծրագրերն են, բայց պետք է չմոռանալ մարդկանց, որոնք պետք է «հոգով իրենց աղքատ չզգան» և իրենք պայքարեն իրենց աղքատ վիճակից հանելու համար:
«Նախադեպ ունենք»,- նկատեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Վատ նախադեպ ունենք»,- պատասխանեց Հ.Թովմասյանը՝ նշելով, որ կադաստրի կոմիտեի, Քաղավիացիայի վարչության վերաբերյալ օրենքներում կան սահմանումներ:
Ա.Ասատրյանը չհամաձայնեց, որ կառավարության ծրագրերն անհեռանկարային են, և աղքատությունը չի նվազում. «Դա Ձեր կարծիքն է»,- հակադարձեց նա լրագրողին:
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին: Հավանաբար, նրա «սրտով» չէր վարչապետ Տիգրան Սարգսյանը հնչեցրած Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության օգտին թեզերի վերաբերյալ հարցը: Նա հրաժարվեց մասնավորեցնել, թե ինչի մասին է խոսքը և շտապեց հեռանալ:
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Հայկ Բալանյանը տեսակետ հայտնեց, որ ԱՄՆ-ում դեֆոլտ հնարավոր չէ: Ամեն դեպքում, եթե դրանից խուսափել չհաջողվի, ըստ Հ. Բալանյանի, այն կազդի ողջ աշխարհի վրա, այդ թվում և Հայաստանի:
Մեկնաբանելով ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակը՝ 168.am-ի հետ զրույցում տնտեսագետ, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը նշեց, որ խնդիրն անլուծելի չէ և դեֆոլտի վտանգ չկա. «Անցած տարիներին նման իրավիճակները կրկնվում են: Ես հիշում եմ մի քանի նման դեպքեր, բայց ի վերջո կողմերը համաձայնության են գալիս: Կարծում եմ, առաջիկայում խնդիրը կկարգավորվի»:
Մեզ հետ զրույցում տնտեսվարողները պնդում էին, որ արդեն նոյեմբերի 1-ից այս պարտավորության տակ ընկնող, բայց 2-3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցողները չեն կարող միանգամից 369 հազար դրամ տրամադրել ՝ ՀԴՄ սարքեր ձեռք բերելու համար:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնում այս տարվա հուլիսի 4-ին հարուցվել է կատարողական վարույթ և հետախուզում է հայտարարվել օֆշորային գոտում գրանցված իրանական «Նումարդ Թրեյդինգ» ընկերության նկատմամբ:
Ընկերության 100 % բաժնետերը լինելու է պետությունը, իսկ կառավարման լիազորությունը հավասարապես տրվելու է ՀՀ էկոնոմիկայի, Ֆինանսների, Արտաքին գործերի, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին:
ՀՀ կառավարությունն իր համար արդեն մի քանի տարի «ավանդույթ» է ձևավորել, որ աշխատանքային երկուշաբթի օրերը տեղափոխում է շաբաթ օրերը:
Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արեց ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
Այս մեր տարածքում գտնվում են 4 պատմամշակութային շենքեր, դրանց ապագան հայտնի չէ: Նախադեպերը տխուր են. Ջանփոլադյանի թատրոնը քանդեցին` առանց կառավարության որոշման, և այն մինչև հիմա պահպանվող հուշարձանների ցուցակում է: Տեղի բնակիչները չիմանա՞ն, թե ինչ է կառուցվելու այդտեղ, իրենց ի՞նչ կհասնի:
Վերջերս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներին հայտարարել էր, թե հայկական ԱԷԿ-ի կյանքը երկարաձգվել է ևս 10 տարով և այն կաշխատի մինչև 2026 թ-ը: ԱԷԿ-ի հարցերով ՀՀ կառավարությունն աջակցություն է ակնկալում ռուսական «Ռոսատոմ» ընկերությունից:
Դիվելթփինգ Մարքեթս Ասոշիեյթ (DMA) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Լեոն Այզեքսը 168.am-ի խնդրանքով գնահատելով, թե ՀՀ բանկային համակարգը որքան կայուն է արտաքին ռիսկերի հանդեպ, նշեց, որ եթե Ռուսաստանի տնտեսությունը սկսի զարգացում կամ անկում ապրել, ապա գումարները որոնք ուղարկվում են ՀՀ, կլինեն համապատասխանաբար ավելի կամ քիչ:
«Ես այդ 200 մլն դրամն այլ ուղղությամբ կծախսեի՝ 1 երթուղային գիծ ավելի կստեղծեի բյուջեի հաշվին, այդ գումարները քաղաքին կուղղեի, քաղաքացիները մի փոքր ավելի նորմալ ծառայություն կստանային, կամ համեստ տարածքում մանկապարտեզ կկառուցեի, որի խնդիրը այսօր շատ ունենք Երևանում:
Այս տարվա հունվար-սեպտեմբերին օդային ճամապարհով Հայաստանից մեկնել է 665,809 մարդ, ժամանել՝ 622,585 մարդ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ մեկնող-ժամանողների բացասական սալդոն կազմել է 43,224 մարդ:
2014 թ. բյուջեով հարկային եկամուտների 90 մլրդ դրամով ավելացումը կապահովվի տնտեսության աճով: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ամանակ արեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
«Այս նախագծով որևէ մեկը Փաստաբանական պալատից չի վերցնում արտոնագիր տրամադրելու լիազորությունը: Արդարադատության նախարարությունը չի մտնելու այդ ոլորտ»,- հավաստեց նախարարը:
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի էին հավաքվել Կոնդի խաբված բնակիչները, ովքեր հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
«Նախորդ մարզպետի՝ պարոն Բարսեղյանի հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք, մենք միասին շատ հարցերում կարողացել ենք կոնկրետ աշխատանքներ իրականացնել և, եթե մարզում այսօր կլինեն հրատապ հարցեր, առաջին հերթին դրանց ուշադրություն կդարձվեն»,- ասաց Ա.Գրիգորյանը: