Կոնդի խաբված բնակիչների պահանջը կառավարությունից՝ հավաքվեք ու գնացեք Հայաստանից (տեսանյութ)

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի էին հավաքվել Կոնդի խաբված բնակիչները, ովքեր հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

«Վարչապետը իմ 1000 քմ հողը նվիրեց «Երևան, իմ սեր» ծրագրին: Հիմա մենք խնդրում ենք ճշտեք՝ հանդիպումը հնարավո՞ր է, թե՞ ոչ»,- պահանջում էին բնակիչները կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանից:

«Ոչ»,- եղավ պաշտոնյայի կտրուկ պատասխանը:

Կոնդի նախկին բնակիչներից Գարեգին Սաֆարյանը հայտարարեց, որ արդեն 6-րդ տարին է՝ կառավարությունը խաբում է իրենց. «Ձեր կառավարության աշխատողներին հավաքեք ու գնացեք Հայաստանից»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս