Մարդիկ իրենք պետք է հոգով իրենց աղքատ չզգան. Հակոբ Հակոբյան
«2011 թվականին գրանցվեց աղքատության 35% մակարդակ, որը համապատասխանում է համաշխարհային միջինին: 2012-ի տվյալները դեռևս ամփոփված չեն, որ կարողանանք ասել նվազում է եղել, թե աճ, բայց հստակ կարող եմ ասել, որ մենք 2012-ին ունեցել ենք ՀՆԱ-ի 2.3% աճ, կարծում եմ, որ աղքատությունը պետք է համապատասխանորեն 1%-ով պակասի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Հարցին՝ կառավարության իրականացրած ծրագրերը որքանո՞վ են նպաստում աղքատության կրճատմանը, Հ. Հակոբյանը պատասխանեց, թե աղքատության կրճատման համար հիմնական ծրագրերը կառավարության ծրագրերն են, բայց պետք է չմոռանալ մարդկանց, որոնք պետք է «հոգով իրենց աղքատ չզգան» և իրենք պայքարեն իրենց աղքատ վիճակից հանելու համար:
«Կառավարությունն ընդամենը կարող է օգնել ձևերով, միջոցներով, համապատասխան վերաբերմունքով և այլն: Բայց չմոռանանք, որ հիմնական պայքարը քաղաքացու մեջ է»,- նշեց Հ.Հակոբյանը: