Հայաստանում ռուսական պատվիրակության այցի շրջանակներում «Նաիրիտ» գործարանի կառավարումը «Ռոսնեֆտ» ընկերությանը հանձնելու շուրջ նախատեսվող բանակցությունները տապալվել են:
Մեր դժբախտությունը դրանում է, որ թողած մեր բուն գործը, այլ բանով ենք զբաղվում: Մեզ մոտ արդեն մասնագետ չկա:
Եվրոպական միությունը ՀՀ կառավարությանը կհատկացնի 1 մլն եվրո դրամաշնորհ՝ միջուկային անվտանգության տարեկան գործողությունների ծրագրի իրականացման համար:
Չփնտրենք մեղավորներին մեզնից դուրս: Հիմա ինչ-որ մեկը խառնվել է կամ չի խառնվել, այս պահին մեզ չպետք է հետաքրքրի: Մեզ պետք է հետաքրքրի մեր արժանապատիվ դիրքն ու բանակցային ընթացքում երկրի և ժողովրդի, պետության շահերն առավելագույնս ներկայացնելու և պաշտպանելու մեր ունակությունը: Արդյոք մենք դա դրսևորե՞լ ենք: Իմ կարծիքով` ոչ բավարար:
«Մենք պետք է մեր սեփական քաշը, կարողությունը, հեղինակությունն ինքներս ստեղծենք, կերտենք և հաստատենք: Եթե մեզ թվում է, թե ուշ եկավ, կամ ինչ-որ ձևով այն կերպ չեկավ, նորից՝ մենք պետք է մեղավորներին փնտրենք մեր մեջ և մեզանում, և ոչ թե մեղադրենք իսկապես դաշնակից երկրի նախագահին, որ իսկապես նա ուշ եկավ կամ այն կերպ չեկավ, ինչպես կուզենայինք, որ գար»:
168.am-ի տեղեկություններով` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, ապա «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը շուտով նշանակվելու է «Որոտանի հէկ-երի համալիր» ՓԲԸ ղեկավար:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2013թ. հունվար-սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 395.6 մլն դոլար, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 31.7%-ով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան է եկել նաև «Ռոսնեֆթ» նավթագազային ընկերություն» ԲԲԸ-ի նախագահ Իգոր Սեչինը: «Ռոսնեֆթը», հիշեցնենք, հետաքրքրություն էր դրսևորում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հանդեպ:
«Հայաստանում երբեք արտաքին քաղաքական արժեքների ու մտահորիզոնի պակասը չէ, որ բերել է այսօրվա ձախողմանը։ Միտքը եղել է։ Սակայն չի եղել կամք, մակարդակ, ճաշակ ու ղեկավարություն՝ այն իրականացնելու»,- 168.am-ին ասաց Վաշինգտոնաբնակ քաղաքագետ, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանորդ Արմեն Խարազյանը:
Չգիտես, ինչու, մենք մոռացության ենք տվել մեր առաջին քրիստոնեական ազգ-պետության, թերևս, ամենակարևոր առաքելությունը` լուսավորչությունը, որը, կրկնում եմ, մենք կարող ենք վերգտնել միայն այլ լեզուների լիարժեք տիրապետելով:
Եվրոպան ճակատագրական սխալ արեց, երբ Ս.Սարգսյանի կողմից բառացիորեն կեղծված ընտրությունները հալած յուղի տեղ ընդունեց: Եվրոպան դեռ պատասխան է տալու դրա համար: Եվրոպայի դեմքին կա այդ խարանը, որ նա չկարողացավ ըստ արժանվույն գնահատել այն կեղծիքները, որ տեղի ունեցան և՛ փետրվարի ընտրությունների ժամանակ, և՛ հատկապես դրան նախորդող ժամանակաշրջանում:
Կենսաթոշակային բարեփոխումները փոքր բիզնեսի վրա կարող են շատ բացասական ազդել. եթե մոդելն այնպես լինի, որ աշխատողը չվճարի, դա մնա գործատուի վրա, ապա վատ ազդեցություն կունենա, իսկ եթե աշխատողը գիտակցաբար ինքը վճարի և գործատուն չկրի այդ բեռը, իրական ազդեցություն չի լինի: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Մենք նամակ ուղղեցինք Հովիկ Աբրահամյանին, ով Բրյուսելում հայտարարեց, որ պատրաստ է մեզ հետ համագործակցելու, և խնդրեց նույնիսկ տալ համաձայնություն համատեղ կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ «մարտնչելու»: Այդ մարտահրավերն ընդունեցինք, մինչև ամսվա վերջ սպասելու ենք Հովիկ Աբրահամյանի պատասխանին մեր բաց նամակներին, որից հետո արդեն կշարունակենք մեր նոր որդեգրված պայքարը՝ թիրախ դարձնելով նախագահին, քանի որ նախագահն առաջինն է պատասխանատու այս ամենի համար:
Հայաստանում թե´ հասարակության, և թե´ տնտեսության մեջ բևեռացում կա: Ինչպես 168.am-ի հետզրույցում նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, կապիտալն անընդհատ փոքր բիզնեսի ձեռքից խլվում, տեղափոխվում է դեպի խոշորի կողմը:
Հայաստանը միակ անդամ երկիրն է լինելու, որտեղ ռուսերենը պետական լեզու չէ, Սահմանադրությամբ ամրագրված միակ պետական լեզուն հայերենն է, և ռուսերենի կարևորությունը բացառապես դիտվում է որպես ազգամիջյան շփումների, քաղաքակրթական, ռուսալեզու մշակութային ժառանգությանը հաղորդակցվելու և հաջող կարիերա անելու տեսակետից
«Համաշխարհային բանկի զեկույցը մեզ չի տրամադրվել և չի քննարկվել մեզ հետ: Բայց մենք ուսումնասիրել ենք և կան որոշ մտքեր, դատողություններ, որոնց հետո համաձայն չենք: Դրանց մասին առաջիկայում գրավոր կտեղեկացնենք»,- այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
«Այս երկրում անելու բան չի մնացել, այս պետությունը հիմնված է տույժ ու տուգանքների վրա»,- նկատեց գործարարը:
«Բի Էյչ Էս» (BHS) հագուստի խանութ-սրահը, «Լ օպտիկը», «Հիքսոս» ընկերությունը՝ «Riso Scotti» ապրանքանիշով, իրենց նախորդ տարվա հասույթի 1%-ի չափով կտուգանվեն:
Գումարը նվիրաբերության պայմանագրով կտրամադրվի «Փի-արտ» ՍՊԸ-ին:
«Վաղարշ և որդիներ» ընկերության ոսկու շուկայի աշխատակիցներն այսօր բողոքի ցույցի էին դուրս եկել ՀՀ կառավարության շենքի առջև: Ակցիայի մասնակիցները 168.am-ին հայտնեցին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի և սպառողների շահերի վերահսկողության տեսչությունը ստուգումներ է իրականացրել Ոսկու շուկայում և հարգորոշման հետ կապված հայտնաբերված խախտումների համար 1-2 մլն տուգանք է նշանակվել:
ՀՀ օդային տարածքը բաց հայտարարելու դեպքում երկրի տնտեսության աճի վարդագույն հեռանկարների մասին այն ոգևորությունը և խանդավառությունը, որը պարտադրվում է այդ կոնցեպցիայով, ամրացված չէ ոչ համապատասխան վերլուծական բազայով, ոչ էլ հավատ ներշնչող հաշվարկներով։
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկվա նիստում համաձայնություն է տվել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերության գույքն ամերիկյան «ԿոնտուրԳլոբալ Հիդրոկասկադ» ՓԲ ընկերությանը վաճառելուն: Վերջինս վճարելու է մոտ 180 մլն դոլար:
Նաիրիտցիները դեռևս աշխատավարձ չեն ստացել և խիստ դժգոհ են իրավիճակից՝ թե´ մշտապես խաբված լինելուց և թե´ գործարանի վերագործարկման առումով տիրող անորոշությունից:
Արդեն ավելի քան 100 դեպքեր են արձանագրվել, երբ հայ գործարարները Չինաստանից որևէ հումք ներկրելու ժամանակ տհաճորեն զարմանում են, օրինակ՝ իրենց պատվիրած սպիրտի փոխարեն` ջուր են ստանում, կամ բարձրորակ հումքի համար վճարված գումարների դիմաց անորակ, էժանագին ապրանք են ստանում
Հայաստանում աղքատության ցուցանիշի անկումը պայմանավորված է արտագաղթով: Նման համոզմունք 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արագած Ախոյանը:
Նոյեմբերի 13-ի դրությամբ Հայաստան է ներկրվել ընդհանուր 6,835,981 հատ ձու Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, Բուլղարիայից, Բելառուսից և Թուրքիայից, սակայն խանութներում առկա են միայն Իրանից ներկրված հավկիթները:
Ըստ զեկույցի՝ 2012-ին արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում նախորդ տարվա համեմատ: Այսպես՝ 2012թ. աղքատության մակարդակը կազմել է 32.4%, ինչը 7.4%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից (35.0%):
Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի կարծիքով՝ այսօր այլ ոլորտի օլիգարխներ թափանցում են գինու շուկա, քանի որ կարծում են՝ իրենք աստղ են, մտածում են, որ սեփական այգի ու գինի պետք է ունենան:
Մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը, որով հայտարարվեց բաց երկնքի քաղաքականության սկիզբը:
Հայաստանի անշարժ գույքի շուկայում առանձնապես ակտիվացում չի նկատվում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Realty Group ընկերության տնօրեն Հարություն Ավետիսյանը, սեպտեմբերի համեմատ գործարքների աճ չկա, գների փոփոխություն չկա, իսկ վիճակն, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ չէ: